«Նահանջի հրամանի չի ենթարկվել, ասել է՝ ժամանակ չկա, հետևում Արցախն է»․ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը ուներ չորս երեխա
Արցախի հերոս 29-ամյա մայոր Դավիթ Առուշանյանը 11 տարի ծառայել էր Խոջալուի տանկային զորամասում։ Նա նաև քառօրյա պատերազմի մասնակից էր։
«Եղնիկներից օգնության են կանչել, գնացել են Եղնիկների զորամաս, իջնելուց Արեգասարում անհավասար կռիվ է եղել, այդտեղ է զոհվել է։ Նահանջի հրաման են տվել, չի ենթարկվել, ասել է՝ ժամանակ չկա, ետևում Արցախն է։ Ետևում կարևոր դիրք է եղել, եթե այդ դիրքը գրավեին, Արցախը գրավելու էին։ Չի իմացել, որ Արցախը տվել են հերիք չի, Հայաստանն էլ կտոր-կտոր բաժանում են թուրքերին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Դավիթը զոհվել է սեպտեմբերի 29-ին։ Նա հասցրել էր կապ հաստատել կնոջ հետ միայն սեպտեմբերի 28-ին։
« Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտից եկել ենք Երևան, հեռուստացույցը միացրել եմ, տեսել եմ՝ իմ երեխու մասին է խոսում։ Ինն ամիս կորած մնացել է, պետությունը չի հետաքրքրվել։ Ես եմ իմ երեխուն գտել․․․Ես ինչո՞վ հպարտանամ, որ Մատաղիսը մեզ մոտ չէ՞, երեխաս չկա՞, թոռներս անտե՞ր են մնացել»,- նշեց մայորի մայրը։
Լիդա Առուշանյանի կարծիքով՝ պատերազմի, իր և հազարավոր տղաների մահան մեղավորը գործող իշխանությունը և նրա ղեկավարն է։
«Ստոր արարած, քանի՞ անգամ կարելի է ասել՝ ծախսել ես, ինչքա՞ն ես խաբելու։ Այս տականք ղեկավարության մասին դեռևս Հովհաննես Թումանյանն է գրել «Քաջ Նազարը», «Սուտլիկ Ոսկանը», «Ձախորդ Փանոսը»․ ինքը բոլորում կա։ Սապոնն առած՝ թուրքերի ետևից վազվզում է։ Վախենում է գնա Արցախ։ Վախենո՞ւմ ես ախպերներիցդ, այ ստոր։ Այսօր մեր ամոթի խայտառակության օրն է, այ ստոր։ Կանադա գնաս, Ամերիկա գնաս, լուսնից թռնես, Աստծո դատաստանից չես փախչելու»,- ասաց Լիդա Առուշանյանը։
Դավիթ Առուշանյանն ուներ չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր։


















































Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան
«Կարոտը խեղդում է, ուզում եմ գոնե 1 անգամ տեսնել․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի 21-ամյակը հարազատները նշեցին Եռաբլուրում
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աճարկուտցի Դավիթը
Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները