Facebook-ը վնասակար է սոցցանցի յուրաքանչյուր ութերորդ օգտատիրոջ համար
Facebook-ի 2,9 միլիարդ օգտատերերից յուրաքանչյուր ութերորդն ունի խնդիրներ, որոնք նման են սոցիալական ցանցերից կախվածությանը, այդ մասին վկայում են ընկերության անցկացրած հետազոտության տվյալները, գրում է Daily Mail-ը:
Պարզվել է, որ հարթակի օգտագործումը վնասակար է. ազդում է քնի, աշխատանքի, երեխաների դաստիարակության, աշխատավայրում արտադրողականության կամ հարաբերությունների վրա: Մարդկանց մի մասը չի կարողանում լիարժեք քնել, քանի որ անդադար թերթում է նորությունների ժապավենը: Որոշ դեպքերում ծնոդներն ավելի շատ ուժադրություն են դարձրել Facebook-ին, քանի իրենց երեխաների խնամքին կամ նրանց հետ շփմանը:
Դժվարություններն առնչվում են Facebook-յան օգտատերերի 12,5 տոկոսին կամ ավելի քան 360 միլիոն մարդու: Օրինակ՝ ԱՄՆ-ում կախվածություն ունի օգտատերերի շուրջ 10 տոկոսը, իսկ Ֆիլիպիններում եւ Հնդկաստանում, որն ընկերության խոշորագույն շուկան է, այդ թիվը հասնում է ընդհանուր թվի 25 տոկոսին: «Այնպիսի գործողությունները, ինչպես գնումները, սեքսն ու Facebook-ի օգտագործումը, եթե դրանք կրկնվում են են չափազանց շատ են, կարող են խնդիրներ առաջացնել որոշ մարդկանց մոտ»,-եզրահանգել են մասնագետները:
Փորձագետների տվյալներով՝ կախվածությունն ի հայտ է եկել նաեւ մյուս հավելվածների, այդ թվում՝ Instagram-ի ու WhatsApp-ի օգտատերերի շրջանում, որոնք նույնպես պատկանում են Meta մայր ընկերությանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար