Իրանի Անվտանգության խորհրդում ոտնձգություն են անվանել Իրաքի վարչապետի նկատմամբ մահափորձը
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի նստավայրի վրա անօդաչուի հարձակումը անկարգությունների սադրանք է, գրել է նա թվիթերյան իր էջում, հաղորդում է gazeta.ru-ն:
«Իրաքի վարչապետին սպանելու փորձը ոտնձգություն է անկարգություն հրահրելու նպատակով, որն անհրաժեշտ է հետաքննել: Եւ դա կապված է օտարերկրյա վերլուծական կենտրոնների հետ, որոնք երկար տարիների ընթացքում ստեղծել ու աջացկել են ահաբեկչական խմբերն ու օկուպացրել երկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Շամխանիի խոսքով՝ օտարերկրյա ուժերը ճնշված իրաքցի ժողովրդին ոչինչ չեն տվել, բացի անվտանգության բացակայությունից, տարաձայնություններից ու անկայունությունից:
Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Իրաքի վարչապետի նստավայրի ուղղությամբ անօդաչու հրթիռ են արձակել: ի սկզբանե թռչող սարքի թիրախը վարչապետ ավտոմեքենան էր, սակայն այն որսացել են հատուկ ծառայությունների աշխատակիցները: Նախնական տվյալներով՝ մահափորձի հետեւանքով տուժել է վարչապետի անվտանգության ծառայության 10 աշխատակից:
Քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել թեթեւ վնասվածքներով, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է: Նա նշել է, որ լի է օրենքներն ու իրավունքները պահպանելու հարցում գործողությունների վճռականությամբ հանուն Իրաքի բնակիչների անվտանգության:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար