Google-ի Քարտեզներ հավելվածը Android-ի վրա տեղադրել են ավելի քան 10 մլրդ անգամ
Google-ի քարտեզագրական ծառայությունն ընկերության ամենամեծ տարածում ունեցողներից մեկն է, որի հետ ամեն օր փոխգործակցում են միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում։ Google-ի Քարտեզներ հավելվածի մեծ պահանջվածությունը նպաստել է այն բանին, որ նրա բեռնումների թիվը Play Մարքեթ պաշտոնական խանութից գերազանցել է 10 մլրդ անգամը, տեղեկացնում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով 9to5 Google-ին։
Հաշվի առնելով, որ Google-ի Քարտեզները գրեթե նմանակը չունի, ծառայությունը շարունակում է պահանջված լինել ոչ միայն Android սարքերում, այլեւ սմարթֆոնների համար, որոնք աշխատում են iOS կառավարմամբ։ Այժմ հավելվածը Android-ի համար հաղթահարել է 10 մլրդ բեռնման սահմանը, ինչը մինչ այդ հաջողվել էի միայն YouTube-ին եւ Google Play-ին։
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Google-ի Քարտեզները Google Mobile Services-ի մասն են եւ տեղադրվում են Android շատ սարքերում։ Այնուամենայնիվ, 10 մլրդն տպավորիչ թիվ է։ Բացի Google-ի ստանդարտ տարբերակից, գոյություն ունի նաեւ պարզեցված Maps Go հավելվածը՝ նախատեսված Android Go ավելի էժան սարքերում օգտագործման համար։ Հավելվածի այս տարբերակը հատել է 500 մլն բեռնումների սահմանը, ինչը նույնպես տպավորիչ է։
Հավելվածի տարածվածության աճին նպաստել է Google-ի անընդհատ աշխատանքը ծառայության բարելավման եւ նոր ինտեգրացիոն հնարավորությունների ուղղությամբ։ Վերջին տարիներին սերվիսը ավելի ճշգրիտ է դարձել, այն սովորել է ցույց տալ հանրային տրանսպորտի մասին տվյալները օնլայն ռեժիմով, ստացել է մութ ռեժիմի աջակցությունը եւ այլն։ Շատ մարդկանց համար Google-ի Քարտեզներ սերվիսը ամենօրյա օգտագործման կատարյալ տարբերակ է։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար