Աշխատանքը Միութենական պետության խորհրդանշանների ստեղծման ուղղությամբ արդեն ընթանում է. ՄՊ պետքարտուղար
Ներկայում կատարվում են Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության միասնական խորհրդանշանների ստեղծման աշխատանքներ։ Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը «Ռոսիա-1» հեռուստաալիքի հարցազրույցում», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Միութենական պետության խորհրդանշաններին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ <...> Մենք տեսնում ենք միավորող խորհրդանշան, որն անհրաժեշտ է»,- ասել է նա։
Մեզենցեւը ենթադրել է, որ նման միավորող խորհդանշանների ստեղծումը հնարավոր է որոշ ժամանակ անց։ «Գուցե, <...> համատեղ շատ փաստաթղթերի վրա լինի եթե ոչ զինանշանը, ապա միութենական խորհրդանշանը»,- նշել է նա։
1999թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Բորիս Ելցինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիրը (փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2000թ. հունվարի 26-ին երկու երկրների խորհրդարանների վավերացումից հետո, այն անժամկետ է)։ Ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելառուսի Հանրապետությունը պահպանում են իրենց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կարգը, սահմանադրությունը եւ պետական խորհրդանշանները, ինչպես նաեւ անդամությունը միջազգային կազմակերպություններում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի Բարձրագույն պետխորհրդի նիստում հաստատել են 28 միութենական ծրագրեր, որոնք որոշում են Մոսկվայի եւ Մինսկի հետագա ինտեգրումը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար