Չինաստանը Yaogan-35 հեռահար զոնդավորման մի խումբ արբանյակներ է արձակել
Չինաստանը շաբաթ օրն իրականացրել է Երկրի Yaogan-35 հեռահար զոնդավորման երեք արբանյակների հաջող արձակում։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11.00-ին (Մոսկվայի ժամանակով 06.00) Սիչան տիեզերակայանից, հարավարեւմտյան Սիչուան նահանգում, Long March-2D (CZ-2D, «Չանչժեն-2Д») կրիչ հրթիռի օգնությամբ։
Yaogan սերիայի արբանյակները նախատեսված են երկրի մակերեւույթի ուսումնասիրման, բերքատվության գնահատման համար, դրանք կարող են օգտագործվել տարերային աղետների հետեւանքների վերացման ժամանակ։ Մի շարք արտասահմանյան վերլուծաբաններ կարծում են, որ Yaogan սերիայի առնվազն մի քանի տիեզերասարք կարող են լինել նաեւ օպտիկաէլեկտրոնային հետախուզության ռազմական արբանյակներ։
Չինական հեռահար զոնդավորման Yaogan սերիայի առաջին արբանյակը ուղեծիր է հանվել 2006թ.։ Ներկայիս արձակումը 396-րդն է «Չանչժեն» սերիայի կրիչ հրթիռների համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար