Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Աշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմ Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Աշխարհ

Գրետա Թունբերգի գլխավորությամբ ակտիվիստները բողոքի ցույցի են դուրս եկել Գլազգոյում

Մի քանի հազար կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգի գլխավորությամբ ուրբաթ օրը միացել են բողոքի ցույցին Գլազգոյում, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) Կողմերի 26-րդ համաժողովը։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով, որն առցանց հեռարձակում են բրիտանական հեռուստաալիքները, օրվա ընթացքում ցույցին կմասնակցի մինչեւ 10 հազար մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թունբերգը՝ վերջին տարիների միջազգային կլիմայական բողոքի ցույցերի ամենահայտնի դեմքը, ավելի վաղ իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ Գլազգոյի փողոցներ եւ աջակցել ցուցարարներին։ Նախօրեին ԱՄՆ նախկին փոխնախագահ (1993-2001) Ալ Գորը եւ բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չարլզը կոչ էին արել լսել երիտասարդների ձայնը։

«Մեծ զայրույթ և մեծ հիասթափություն է զգացվում,- հինգշաբթի հայտարարել էր Նորին Մեծությունը կոնֆերանսի վերջնական փաստաթղթերի վրա աշխատող բանակցողներին:- Վաղը նախատեսվում է մեծ երթ է նախատեսված, որին շատերն ինձ կոչ էին անում միանալ, ինչը դժվար կլիներ անել, բայց իմաստը դրանում չէ։ Խնդրում եմ` մի մոռացեք փողոց դուրս եկած մարդկանց մասին։ Մի մոռացեք, որ դա նրանց ապագան է»:

Ցուցարարների ձեռքին «Մենք չունենք պահեստային մոլորակ», «Պաշտպանենք ապագան», «Ոչ հանածո վառելիքին», «Երբ մենք միասնական ենք, մենք անպարտելի ենք» կարգախոսներով պաստառներ եւ գործելու կոչեր են՝ ուղղված համաժողովի պատվիրակներին եւ դրան մասնակցող մոտ 200 երկրների ղեկավարներին:

Ցուցարարների թվում կան բազմաթիվ դպրոցականներ, ովքեր բաց են թողնում դասերն ակցիային մասնակցելու համար, թեեւ Միացյալ Թագավորության կրթության նախարար Նադիմ Զահավին ավելի վաղ կոչ էր արել նրանց չանտեսել ուսումը։ Երիտասարդները հետեւում են Թունբերգի օրինակին, ով 2018 թվականին սկսեց այսպես կոչված դպրոցական կլիմայական գործադուլը` ամեն ուրբաթ նստացույց անելով Շվեդիայի խորհրդարանի դիմաց։ Նրա օրինակը ոգեշնչեց հարյուր հազարավոր մարդկանց, եւ շուտով Fridays For Future շարժումը միջազգային դարձավ: Թունբերգի համբավն էլ ավելի մեծացավ 2019 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում ունեցած զգացմունքային ելույթից հետո, որը մեծ հասարակական դժգոհություն առաջացրեց։ Իր ելույթում նա պետությունների ղեկավարներին հայտարարեց, որ իրենց դատարկ խոստումներով նրանք խլել են իր երազանքներն ու մանկությունը, ինչպես նաեւ նախատեց համաշխարհային առաջնորդներին օդի աղտոտվածության դեմ պայքարի համար բավարար ջանքեր չգործադրելու համար։

Անցյալ շաբաթ օրը գալով COP26-ին` նա առաջնորդներին կեղծավորներ անվանեց եւ վստահություն հայտնեց, որ ոչ իրենք, ոչ էլ ՄԱԿ-ի հովանավորությամբ անցկացվող համաժողովները չեն կարող լուծել կլիմայի փոփոխության խնդիրը: Նա իրեն թույլ տվեց անպարկեշտ արտահայտություն օգտագործել COP26-ի բարձր մակարդակի մասնակիցների հասցեին եւ ասաց, որ մարդիկ պետք է «կլիմայական արդարություն» պահանջեն եւ չհամակերպվեն «անվերջ բլա բլա բլա»-ի հետ: Այնուհետեւ նա ներողություն խնդրեց իր բառերի ընտրության համար եւ խոստացավ ապագայում չօգտագործել վիրավորական արտահայտություններ: