Դմիտրի Դյուժեւին դուրս են արել Վալենտին Յուդաշկինի ցուցադրությունից
Թատրոնի եւ կինոյի ռուս դերասան Դմիտրի Դյուժեւը հայտնի մոդելյեր Վալենտին Յուդաշկինի ցուցադրության ընթացքում հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայտնում է StarHit-ը։
Դերասանին դուրս են արել ելույթից հետո, որում նա շոշափել է Յուդաշկինի՝ քաղցկեղի դեմ պայքարի թեման։ «Մենք մեկ օրով ենք ապրում։ Ոչ ոք չգիտի օրը, երբ այլ աշխարհ կտեղափոխվենք։ Այսօր մենք հանճարի ենք տեսել։ Մեր ժամանակակցին։ Հայտնի չէ՝ արդյոք երբեւէ նորից կտեսնենք նրան»,- ասել է «Բրիգադա» սերիալի աստղը։
58-ամյա մոդելյերն ավելի վաղ պատմել է, որ իր նորաձեւության տան համար փոխարինող է որոնում։ «Բոլորս հեռանում ենք եւ հետաքրքիր չենք լինի։ Ես լավ եմ վերաբերոմ դրան։ Բայց հարկավոր է գտնել նրան, ով կվերցնի դրոշակն ու առաջ կշարվի»,- ասել է դիզայները։
Արդեն մի քանի տարի է՝ Վալենտին Յուդաշկինը պայքարում է կերակրափողի քաղցկեղի դեմ, մի քանի վիրահատության է ենթարկվել, քիմիոթերապիայի կուրս անցել։ Անկախ դրանից՝ Յուդաշկինը շարունակում է աշխատել եւ հանրությանն ուրախացնել նոր հավաքածուներով։ Նրա խոսքով՝ հիվանդության դեմ պայքարում իրեն օգնում են հավատն ու մտերիմ ու հարազատ մարդկանց աջակցությունը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար