Գրետա Թունբերգը կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել Գլազգոյում
Գրետա Թունբերգը կոչ է արել բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել Գլազգոյում, որտեղ տեղի են ունենում ՄԱԿ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ կոնֆերանսի (COP26) միջոցառումները։ Այսպիսի կոնֆերանսների հաջող անցկացման համար անհրաժեշտ է «լայն հանրային ճնշում դրսից»,- չորեքշաբթի Twitter-ում գրել է շվեդ էկոակտիվիստը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Միացեք կլիմայական ցույցին այս ուրբաթ եւ կլիմայական երթին շաբաթ օրը, որպեսզի ձեր ձայնը լսելի լինի։ Միասին մենք ուժեղ ենք»,- ասել է նա։
Թունբերգն ավելի վաղ կլիմային նվիրված կոնֆերանսին մասնակցող համաշխարհային առաջնորդներին անվանել էր կեղծարարներ, իսկ համաժողովը՝ ձախողակ։ Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչներն ըստ էության ի վիճակի չեն լուծել կլիմայի փոփոխության խնդիրը, եւ վճռական միջոցներով փոփոխությունների պետք է հասնի հասարակությունը, որն էլ կդառնա փոփոխությունների շարժիչ ուժը։
Գլազգոյում COP26-ին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան 25 հազար մարդ 196 երկրից, ներառյալ քաղաքական գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց անվտանգությունը ապահովում է 10 հազար ոստիկան։ COP26-ում ամփոփվելու են հնգամյա գործունեության արդյունքները, որը մեկնարկել էր Փարիզում 2015թ. կլիմայի մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Այն ժամանակ COP21-ում ընդունվել էր Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, որում հռչակվում են՝ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, թույլ չտալ, որպեսզի մոլորակի վրա մինչեւ 2100 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը բարձրանա Ցելսիուսի ավելի քան երկու աստիճանով մինչինդուստրիալ մակարդակի համեմատ եւ ընդունել ջերմացման զսպման միջոցներ 1,5 աստիճանի սահմանում։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Սիսիան. սպասումներով լեցուն քաղաք
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը