Ֆրանսիան մեղադրել է Ավստրալիային սուզանավերի հետ կապված կանխամտածված խաբեության մեջ
Ավստրալիան նախապես էր մտածել խաբել Ֆրանսիային սուզանավերի գործարքի հարցում եւ չէր խզում միայն այն պատճառով, որ սպասում էր ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատմանը։ Այս կանխամտածված գործողությունների մեջ Ավստրալիայի կառավարությանը մեղադրել է Կանբերայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեռ Թեբոն, գրում է Guardian-ը։
Թեբոյի խոսքով՝ Ավստրալիան «թիկունք է դարձրել» Փարիզի հետ բազմամյա համագործակցությանը եւ չի սկսել վարքագծի այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Նա պնդում է, որ գործընթացի որոշ կողմեր «ուղղակի շահագրգռված էին սուզանավերի մատակարարման ծրագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ»։ Դեսպանը նաեւ արձագանքել է ավստրալական կողմի մեկ օր առաջ հրապարակված գրագրությանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Դիվանագետի խոսքով՝ սա աննախադեպ եւ անընդունելի քայլ է։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մակրոնը մեղադրել է ավստրալացիներին խաբեության մեջ համագործակցության ծրագրի վերաբերյալ նրանց որոշման պատճառով։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը լրագրողներին ասել էր, որ նախագիծը չեղարկվել է ուշացումների եւ բարձրացած արժեքի եւ ոչ թե քաղաքական պատճառներով։
Ավստրալիան խզել է Ֆրանսիայի հետ սուզանավերի ստեղծման 66 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիրը։ Որոշումը հաջորդել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում նոր գործընկերության ստորագրմանը, որը ենթադրում է ատոմային սուզանավերի ստեղծում Ավստրալիայի ՌԾՈւ-ի համար 18 ամսում։ Պայմանագիրը ստացել է AUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) անվանումը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար