Մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, իսկ քաղաքացու տոնը նշելու ենք ավելի մեծ շուքով. Արայիկ Հարությունյան
ՀՀ պետական բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծխի քննարկման ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Մենք հնարավորություն ունեք գործընկերների հետ իրականացնել ծրագիր, որպեսզի լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեին: Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին, մենք ամեն տարի պետք է նշենք: Ասեմ ավելին, հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհտեև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների, քաղաքացին մեր գերագույն արժեքն է», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ ասաց Հարությունյանը:
Նա նշեց, թե ՀՀ քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրի տեղը քաղաքական կյանքում. «Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է, մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով», - ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, թե սովոր չէ նման քննարկումները վերածել «քաղաքական չգիտեմինչերի»:
«Թույլ եք տալիս, թույլ տվեք, դրանով է տարբերվում քաղաքական մարդը պատահական մարդկանցից», - ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ եթե ստացվում է 1,2 միլիարդ հայթայթել ու նշել Անկախության օրը, դժվար չէր լինի 40 միլիոն էլ հայթայթել ու «Քաղաքացու օրը» նշել:
Վարդանյանն ընդգծեց՝ բոլոր ուսումնասիրություններով՝ Անկախության օրը ծախսվել է 400-ից 450 միլիոն դրամ:
«Գումարները ինչ են եղել՝ չգիտեմ, ովքեր են այդ ծախսերը իրականացրել, կարծում եմ՝ հանրայնացնելու ձևերը կան, ու ինչ առնչություն ունի աշխատակազմի ղեկավարը այդ միջոցառման կազմակերպիչների հետ, ևս հայտնի է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արայիկ Հարությունյանն էլ շեշտեց՝ Աղվան Վարդանյանը իրավական առումով կարող է խնդիրներ ունենալ, եթե չհրապարակի աղբյուրները ու իր առնչությունը ֆինանսավորողների հետ. «Խնդրում եմ դա անել, այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
ԱԺ «Պատի ունեմ» խմբակցութան պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ ասաց, թե զավեշտալի է այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումները, ում պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ