Bank of America-ն կանխատեսել է Brent-ի գինը 2022 թվականին
Ամերիկյան բանկային հսկա Bank of America Corp.-ը (BofA) 2022 թվականի կեսերին Brent տեսակի նավթի գնի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 120 դոլար բարելի դիմաց, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով BofA-ն։
«Bank of America-ն ակնկալում է, որ մինչեւ 2022 թվականի հունիսի վերջ Brent տեսակի նավթի գինը կբարձրանա մինչեւ 120 դոլար մեկ բարելի դիմաց»,- հայտնում է գործակալությունը:
Բանկը նշում է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամը բարձրացրել է գազի եւ ածխի գներն ամբողջ աշխարհում՝ արագացնելով Լոնդոնի եւ Նյու Յորքի նավթի էտալոնային ֆյուչերսների վերադարձն իրենց նախկին առավելագույն ցուցանիշներին:
Բացի այդ, ըստ Bloomberg-ի, BofA-ն բացատրում է, որ բենզինի պահանջարկի աճը՝ դիզելային եւ ավիավառելիքի հետ միասին, վերամշակման հզորությունների սահմանափակումներով զուգորդված, կարող է ավելի արագացնել նավթի գների աճը 2022 թվականին:
Bank of America Corp.-ն, որը հիմնադրվել է 1904 թվականին, բազմապրոֆիլային ֆինանսական հաստատություն է: BofA-ն ԱՄՆ-ի, այսպես կոչված, «մեծ քառյակի» մաս է կազմում հիմնական մրցակիցների՝ Citigroup-ի, JP Morgan Chase-ի եւ Wells Fargo-ի հետ միասին:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Սիսիան. սպասումներով լեցուն քաղաք
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը