Տոնգայի Թագավորությունը մեկշաբաթյա լոքդաուն է հայտարարել քովիդով առաջին պացիենտից հետո
Տոնգայի Թագավորությունում հայտարարվել է համազգային լոքդաուն երկրում COVID-19-ով առաջին պացիենտի ախտորոշման հաստատումից հետո։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է տեղի Matangi Tonga Online լրատվական պորտալը՝ հղում կատարելով երկրի վարչապետ Փոհիվա Թուիոնետոայի գրասենյակին։
Պորտալի տվյալներով՝ համազգային լոքդաունը կսկսվի երեքշաբթի, նոյեմբերի 2-ին, եւ կտեւի մինչեւ կիրակի՝ նոյեմբերի 7-ի օրվա վերջը։ Բոլոր ներքին ավիաչվերթները չեղարկվել են, երկրի շրջանների սահմանները փակ են, հանրային միջոցառումներն արգելված են։ Ձեռնարկությունները, հաստատությունները եւ գերատեսչությունները, բացի քաղաքացիների կենսապահովման համար անհրաժեշտներից, փակվելու են։
Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը Տոնգայի Թագավորությունում բացահայտվել է հոկտեմբերի 29-ին։ Վարակը հայտնաբերվել է Քրայսթչերս քաղաքից ժամանած ինքնաթիռի 215 ուղեւորներից մեկի մոտ։ Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 300 մարդ հայտնվել է ռիսկի խմբում վարակվածի հետ շփումից հետո, բայց ներկա պահին բժիշկները վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերել։
ԱՀԿ տվյալների համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 29-ը Տոնգայի Թագավորությունում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չէր հայտնաբերվել։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Սիսիան. սպասումներով լեցուն քաղաք
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը