Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել է, որ հրաժարական կտա եւ կլքի «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» կուսակցությունը։ Քաղաքական գործչի հայտարարությունը հեռարձակվել է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես հրաժարվում եմ վարչապետի եւ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության նախագահի պաշտոններից», -ասել է նա։ «Հպարտ եմ, որ մենք երկիրը մտցրել ենք ՆԱՏՕ-ի դաշինք»,-հավելել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ Զաեւն ասել է, որ անհրաժեշտ չի համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ նշել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը։ «Ես կմնամ [վարչապետի պաշտոնակատար] այնքան ժամանակ, որքան կպահանջվի օգնել վերակազմավորել նոր կառավարությունը առաջադեմ մեծամասնությամբ, որը կա եւ դեռ կարող է աճել»,-ասել է նա։
Զաեւի հրաժարականի մասին հայտարարությունը հնչել է Հյուսիսային Մակեդոնիայի մունիցիպալ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, որոնցում ընդդիմությունը հաջողությունների է հասել։ Քաղաքական գործիչը շնորհավորել է իր հակառակորդներին հաղթանակի կապակցությամբ եւ ասել, որ «ընդունում է պատասխանատվությունը քաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների նման զարգացման համար»։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար