Ադրբեջանը Սաֆարովի համար Հունգարիային 7 մլն դոլար փրկագին է վճարել. «Ադրբեջանական լվացքատուն» գործ
Ադրբեջանը մարդասպան Ռամիլ Սաֆարովի համար Հունգարիային 7 մլն դոլար փրկագին է վճարել։ Այս մասին է վկայում Հունգարիայի Átlátszó.hu ՀԿ–ի՝ «Ադրբեջանական լվացքատուն» գործի շրջանակում ներկայացրած հետաքննությունը։
2012–ին, երբ Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնում էր Ադրբեջան, Բուդապեշտում MKB բանկի հաշվին մի քանի փոխանցմամբ 7 մլն դոլար էր նստել, հայտնում է The Budapest Beacon–ը։
Բուդապեշտական բանկի հաշիվը պատկանում էր օֆշորային մի ընկերության, որի սեփականատերը ադրբեջանցի ազդեցիկ քաղաքական գործիչ է։ Ոչ մի տեղեկություն չկա, թե ինչպես են օգտագործվել այդ գումարները, իսկ դրանից հետո օֆշորային ընկերությունը փակվել էր։
«Ադրբեջանական լվացքատուն» գործի հետաքննության մեջ հիշատակվում են մի քանի ընկերություն՝ Polux Management LP–ը, Hilux Services LP–ը, Metastar Invest LLP–ը եւ LCM Alliance LLP–ը։ Հենց այդ ընկերությունների միջոցով է 2.9 մլրդ դոլար գումար փոխանցվել։
2012–ի հունիսին՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցի ժամանակ, նրան Բաքվում ողջունեց առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը՝ Velasco International–ի սեփականատեր Օրհան էյուբովի հայրը։
Հենց Velasco International ընկերության՝ բուդապեշտական բանկում բացված հաշվին էին փոխանցվել Metastar Invest LLP–ի գումարները։
Սեպտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյին խնդրել էին մեկնաբանել այդ լուրերը։ Սակայն նախարարը հրաժարվել էր նշել, թե ում է վերաբերում սկանդալը, այլ միայն ասել էր, որ բրիտանական եւ այլ լրատվամիջոցներում հետաքննություն է ընթանում։
Նա հույս էր հայտնել, որ այդ պատմության հետաքննությունը շուտով կօգնի պարզել կատարվածը։ «Հնարավորինս հերքում եմ ցանկացած եզրակացություն կամ զրպարտանք, որոնք կապ են տեսնում Հունգարիայի ԱԳՆ–ի եւ վերոնշյալ միջազգային սկանդալի միջեւ։ Ես իրոք հույս ունեմ, որ շատ շուտով մենք կիմանանք ճշմարտությունը»,– ասել էր Սիյարտոն։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները