Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում որեւէ փոխգործակցություն Ռուսաստանի հետ
Ռուսաստանը չունի տեղեկություններ, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է կարգավորել Մոսկվայի հետ շփումները, միությունը չի ցանկանում որեւէ փոխգործակցություն հաստատել: Այդ մասին կիրակի լրագրողների հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ քսանի երկրների գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեղեկություններ չունենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն պատրաստվում անել: Մենք հենվում ենք փաստերի վրա, իսկ փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ հետ փոխգործակցել»,-ասել է նախարարը:
«Այն [ՆԱՏՕ] ցանկացել է, երբ դեռեւս մենք ունեինց այդտեղ ներկայացուցիչներ եւ ՆԱՏՕ-ն միայն սովորեցնում էր մեզ՝ ինչպես ապրել՝ ամեն անգամ պահանջելով. «Եկեք հրավիրենք Ռուսաստան Խորհուրդը եւ ՆԱՏՕ-ի շրջանակում քննարկենք Ուկրաինան»: Ահա նրանց ողջ շահը՝ ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը: վերջ, հարցը փակված է»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ, եթե ՆԱՏՕ-ն ունենա առիթ Մոսկվային դիմելու համար, նրանք կանեն դա Բելգիայում դեսպանի միջոցով: «Մենք տեղեկացրել ենք Հյուսիսատլանտյան միությանը, որ իրենք կարող են ազդակներ հղել այդ դիվանագետի միջոցով»,-հավելել է նախարարը:
Հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ն հայտարարել էր Ռուսաստանի առաքելությունների թվի կրճատման մասին՝ դարձնելով 20-ից մինչեւ 10 մարդ, ութ դիվանագետների որակավորումը հետ է կանչվել, եւս երկու թափուր տեղերը կրճատվել են:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար