Սարսափելի հետաքրքիր է․ Հելոուինի 10 լավագույն ֆիլմերը
Այսօր Հելոուին է՝ Բոլոր սրբերի օրը։ Մեր երկրում դրան վերապահումով են մոտենում, ինչը մասամբ բացատրելի է։ Դե, դրանում ոչ մի քրիստոնեկան բան չկա։ Այլ մշակույթը, բարքերն ու սովորույթները մեզ մոտ դժվարությամբ են ընդունվում։ Մյուս կողմից, շատերի համար դա զվարճանալու, հանգստանալու հավելյալ առիթ է։ Դուք կարող եք, օրինակ, զանգահարել ընկերներին եւ նրանց հրավիրել «սարսափ» ֆիլմեր դիտելու, որպեսզի նշեք Հելոուինը։
1․«Հելոուին»․ 1978թ․-ի դասական սարսափ ֆիլմ՝ նկարահանված Ջոն Կարպենտերի կողմից։ Գլխավոր հերոսը՝ Մայքլ Մայերսն է, որը լինելով երեխա սպանեց քրոջը։ 15 տարի անց նա փախչում է հոգեբուժարանից եւ շարունակում է ահաբեկված պահել հարազատ քաղաքի բնակիչներին։
2․«Հելոուին 2007»․ նախորդ ֆիլմի ռեմեյքն է, որը ստիպում է վերանայել Մայքլ Մայերսի ճակատագիրը։
3․«Ագռավ» (1994թ․). Բրենդոն Լին, որը մահանում է ֆիլմի նկարահանումների ժամանակ, կերտել է մահացած ռոք երաժշտի դերը, որը Հելոուինին վրեժխնդիր է լինում իրեն սպասնողներից։
4․«Դոնի Դարկո» (2001թ․)․ Բոլոր Սրբերի տոնի նախօրեին երիտասարդ Ջեյք Ջիլենհոլի հետ կարելի է պատրաստվել աշխարհի վերջին։
5․«Սուրբծննդյան մղձավանջը» (1993թ․) նույնպես հարմար է երեխաների հետ դիտելու համար: Սա հեքիաթային պատմություն է, թե ինչպես է Հելոուինի թագավորությունից Ջեք Սկելինգթոնը առեւանգում է Սանտային, որպեսզի իր տեղը զբաղեցնի Սուրբ Ծննունդի երկրում:
6․«Ֆոկուս-պոկուս» (1993թ․)․ ֆանտաստիկ կատակերգություն երեք կախարդ քույրերի մասին,որոնք հարություն են առնում Հելոուինի գիշերը:
7․«1000 դիակենրի տունը» (2003թ․)․ Հելոուինի նախօրեին երկու զույգ որոշում է այցելել հրեշների եւ խելացնորների խորհրդավոր թանգարան: Ավելորդ է ասել, որ սա լավ գաղափար չէր:
8․«Կախարդը Բլերից․ դասընթացներ մյուս աշխարհից» (1999թ․)․ կեղծ-վավերագրական ֆիլմը պատմում է երեք ուսանողների մասին, որոնք անհետ կորել էին անտառում անտառում բոլոր։
9․«Սպանող ձեռքը» (1999թ․)․ դեռահասը բացահայտում է, որ իր մեջ ներթափանցել են չարի հնագույն ուժերը: Որպես բոնուս`18-ամյա Ջեսիկա Ալբան:
10․«Հրեշի տունը» (2006թ․)․ եւս մեկ ընտանեկան ֆիլմ մեր ցուցակում: Մռայլ մուլտֆիլմը պատմում է մի տղայի պատմություն, որը պարզում է, որ հարեւանությամբ գտնվող տունը իսկական սպառնալիք է ամբողջ քաղաքի համար:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Սիսիան. սպասումներով լեցուն քաղաք
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ