Ո՞վ է պատասխանատու Ախուրյանի ջրամբարում տեղի ունեցածի համար
Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակի իջնելու հետեւանքով ձկների սատկելու դեպքով անհրաժեշտ է գիտական ուսումնասիրություն կատարել եւ պարզել, թե որ երկիրն է խախտել օրենքը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Իմ կարծիքով, ոչ այդքան օրենսդրական բացթողումներ կան, այլ գործող օրենքները չեն գործում, մնում են թղթի վրա, իսկ մարդիկ առաջնորդվում են իրենց ֆինանսական շահերով: Հիմա պետք է լուրջ ուսումնասիրություն անել, եթե երկու երկիր է օգտագործում, ո՞ր մեկն է անցել սահմանը: Իհարկե, փաստորեն այն էկոլոգիական նվազագույնը, որ ջրամբարում պետք է մնա, ճիշտ չի ֆիքսված կամ խախտված է: Շատ տեղերում ամեն ինչ ֆիքսված կա, բայց իրականությունն ու օրենքի մակարդակը լրիվ տարբերվում են եւ շատ հեռու են իրարից»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նշենք, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ օրենսդրական լուրջ բացթողումներ կան:
«Ախուրյանի ջրամբարը Հայաստանի եւ Թուրքիայի կողմից օգտագործվող արհեստական ջրավազան է: Այն՝ որպես կենսաբազմազանության պահպանման վայր հաշվառված չի եղել: Ջրամբարի հիմնական նպատակն է եղել Հայաստանի ու Թուրքիայի համար ոռոգում ապահովելը: Ցավոք, Ախուրյանի ջրամբարը նաև ջրօգտագործման թույլտվության համակարգ չունի՝ նորից պայմանավորված կարգավիճակի առանձնահատկությամբ: Մենք տվել ենք թույլտվություն արդյունագործական ձկնորսության համար: Մենք առաջարկել ենք ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որպեսզի կարողանանք գնահատել ջրամբարի կարգավիճակը, ջրամբարից ջրառ իրականացնելու ամբողջական կանոնները, ամբողջ այդ հատվածում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգը, որպեսզի ապահովվի էկոլոգիական հավասարակշռություն: Բավական լուրջ թերի օրենսդրություն ունենք, որոնք պետք է առաջիկայում շտկել»,- ասել էր նախարարը:
Հիշեցնենք, որ Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակն իջել է, որի հետեւանքով բազմաթիվ ձկներ են սատկել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբեւէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի եւ Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մլն խ/մ: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մլն խ/մ՝ անցյալ տարվա 545,75 մլն խ/մ դիմաց: Այս պահի դրությամբ ջրամբարից թողնվել է 305.21 մլն խ/մ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:
Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրություն է կատարում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները