Հնդկաստանն ԱՄՆ-ից ձեռք բերած սպառազինությունը տեղաբաշխում է Չինաստանի հետ սահմանին
Հնդկաստանը վերջերս ԱՄՆ-ից ձեռք բերած սպառազինության համակարգերը, այդ թվում ուղղաթիռներն ու հրետանային համակարգերը տեղաբաշխել է հյուսիս – արեւելքում՝ Չինաստանի հետ սահմանի երկայնքով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հաղորդել է The Economic Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ սպառազինությունների տեղաբաշխումը տեղի է ունենում Թավանգի սարավանդում, որը սահմանակից է Բութանին եւ Տիբեթին: Այդ շրջան են տեղափոխվում ամերիկյան արտադրության Chinook ուղղաթիռներ, 155 միլիմետր տրամաչափի М-777 նորագույն գերթեթեւ հաուբիցներ: Բացի դրանից, հնդկական զորամասերի՝ այնտեղ բանակած զինծառայողներն սպառազնության են ստացել ամերկյան արտադրության SIG Sauer 716 նորագույն գրոհային հրացաններ:
«Լեռնային հարվածային զորակազմը լիովին գործի է դրվել: Բոլոր ստորաբաժանումները, ներառյալ մարտական զորամասերը եւ ապահովման զորամասերը, լիովին պատրաստ են եւ հանդերձված»,- մեջբերում է Հնդկաստանի զինված ուժերի Արեւելյան հրամանատարության գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Մանոջա Փանդեն:
Հնդկաստանը եւ Չինաստանն անցյալ դարի կեսերից վեճի մեջ են Քաշմիրի հյուսիսի սահմանակից շրջանի, ինչպես նաեւ Արունաչալ Փրադեշի հյուսիս – արեւելյան նահանգի սահմանին գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի պատկանելության շուրջը: 1962 թվականին այդ վեճը հանգեցրեց սահմանային պատերզմի Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար