Ասա, ով է սանիկդ. Տարոն Մարգարյանի սանիկը գրադարանավարից դարձել է ՀՈԱԿ-ի տնօրեն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին գրել էինք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստեր`դեռեւս 2011 թվականին կատարված նշանակման մասին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ թիվ 57 մանկապարտեզ-հիմնարկն ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կազմում՝ ի թիվս 7 այլ մանկապարտեզ-հիմնարկների, որոնց ղեկավարներին եւ մնացած բոլոր աշխատողներին նշանակում եւ ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը:
Այս տեղեկությամբ ստացվում է, որ Տարոն Մարգարյանն ընդհանրապես կապ չի ունեցել եւ չէր կարող ունենալ այդ նշանակման հետ: Սակայն եթե մի փոքր ուսումնասիրում ենք հանգամանքները, ամեն բան իր տեղն է ընկնում:
«Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) ստեղծվել է դեռեւս 2006 թվականին: Երեւանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշումով էլ Երեւանի քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները հանձնվել են վարչական շրջանների ենթակայությանը: Այդ կազմակերպությունների ցանկում են եղել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 51, 52, 53, 54, 55, 56, 57 մանկապարտեզ հիմնարկները: Եվ երբ տեղեկանում ենք, թե ով է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրենը, որն էլ իր հերթին լիազորված է նշանակումներ կատարել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ղեկավար կազմերին եւ մյուս աշխատակիցներին, ամեն ինչ ավելի է ընդգծվում:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է, իսկ Պողոսյանի ամուսինը՝ Տիգրան Մուրադյանը, քաղաքապետի ընկերն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինս աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում:
Եթե Տարոն Մարգարյանի սանիկը ՀՈԱԿ-ի տնօրենն է, ապա ինչո՞ւ չպետք է քաղաքապետի մորաքրոջ դուստրն էլ լինի մանկապարտեզ հիմնարկի ղեկավարը:
Երեւանի ավագանու ՀՀԿ-ի քարոզարշավի համար բացված կայքում տեղադրված Լուսինե Պողոսյանի կենսագրականից տեղեկանում ենք, որ վերջինս ծնվել է 1972թ. մարտի 13-ին: Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի բաժնում՝ սոցիալ-մշակութային գործունեության կառավարում մասնագիտությամբ: 2011թ.-ից աշխատում է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ում՝ որպես տնօրեն: 2007թ.-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Ուշագրավ է, որ Լուսինե Պողոսյանի կենսագրականից բացակայում է գրադարանավար աշխատած տարիների մասին տեղեկությունները: Իսկ «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու տարեթիվը խոսուն է, քանի որ 2011 թվականին նա ընդունվելով աշխատանքի առաջին գործերից մեկը, որ եղել է Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստերն աշխատանքի տեղավորելն է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները