Պետքարտուղարությունը հերքում է Սան Ֆրանցիսկոյում ՌԴ հյուպատոսությունում խուզարկությունների անցկացումը
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է Սան Ֆրանցիսկոյում իշխանությունների կարգադրութմաբ փակված ՌԴ հյուպատոսարանի խուզարկության կամ շենքին վնաս հասցնելու մասին լուրերը։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Սան Ֆրանցիսկոյում հյուպատոսությունում ամերիկացի ներկայացուցիչները «անհասկանալի աշխատանքներ են իրականացնում, ինչ-որ բան են սղոցում եւ տաշում՝ ընթացքում վնաս պատճառելով պատմական ինտերիերին»: Նրա խոսքով՝ ՀԴԲ գործակալները զննել են բոլոր անկյունները եւ բացել են առաստաղի ծածկերը: Նա նշել էր, թե «այն, ինչը ԱՄՆ Պետքարտուղարությունում «զննում» կամ «տեսչական ստուգում» են անվանում, իրականում ապօրինի ներխուժում է ռուսական դիվանագիտական շենք, որն ուղեկցվել է նրանց փաստացի խուզարկությամբ՝ նկուղներից մինչեւ ձեղնահարկ»: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալները զբոսնում են շենքի տանիքում:
«Ռուսաստանի կառավարության մեղադրանքները, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք խուզարկել են կամ վնասել Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսությունը կամ որեւէ այլ շենք, ճշմարիտ չեն: Ինչպես ավելի վաղ Ռուսաստանի կառավարությանը հայտնել էինք, մենք հյուպատոսության բնակարաններում ապրող ռուսներին թույլ կտանք մնալ մինչեւ հոկտեմբերի 1-ը, որպեսզի իրենց իրերը հավաքելու ժամանակ ունենան: Սա մեզանից պահանջում է սահմանափակել հասանելիությունը հյուպատոսության շենքի ոչ բնակելի հատվածներին»,- ասել է նա:
«Այս շաբաթ մենք պայմանագրային աշխատողների ենք բերել, որպեսզի միջնապատ կառուցեն շենքի գրասենյակային եւ բնակելի տարածքների միջեւ եւ ապահովեն գրասենյակների ու հյուպատոսության տանիքում կից կառույցների անխաթարությունը: Պետքարտուղարությունը Ռուսաստանի կառավարությանը տեղեկացրել է այս շինարարական աշխատանքների անհրաժեշտության մասին մինչ դրանք սկսելը, եւ ռուսաստանցի պաշտոնատար անձանց հրավիրել է հետեւելու իրականացվող աշխատանքներին: Այն ներկայումս ավարտվել է»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նա հաստատել է, որ, ինչպես նախկինում, շենք կարող են մտնել Պետքարտուղարության թույլտվությամբ: Նրա խոսքով՝ Պետքարտուղարությունը «շենքը պահպանում է Վիեննայի կոնվենցիայի, ԱՄՆ օրենքների եւ երկկողմանի համաձայնագրերի համաձայն»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները