Ռեստորանում 25-ամյա երիտասարդին սպանելու մեջ կասկածվողը նրա ազգականն է. նոր մանրամասներ
Երեւան-Արտաշատ ճանապարհի սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանում սեպտեմբերի 4-ի գիշերը 25-ամյա երիտասարդին դանակի մահացու հարված հասցնելու մեջ կասկածվողը նրա ազգականն է:
ըստ նախնական տեղեկությունների, Ստեփան Մինասյանը մասնակցում էր հորեղբոր դստեր հարսանիքին, իսկ նրան դանակահարելու մեջ կասկածվողը նրա հեռու ազգականն է: Հարսանիքից հետո բարեկամներով դուրս են եկել տաքսի կանգնեցնելու, երբ կասկածյալը հարձակվել է եւ նախ դանակահարել Ստեփանի մորեղբորը, ապա սկսված վիճաբանության ժամանակ դանակով երկու անգամ հարվածել Ստեփանի սրտին, ինչի հետեւանքով նա ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Ստեփանի մորեղբայրը նույնպես դանակի երկու հարված է ստացել, նա գտնվում է հիվանդանոցում: Թե ինչից է սկսվել վիճաբանությունն ու դանակահարությունը, հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ կասկածյալը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողները սեպտեմբերի 3-ին մասնակցել են հարսանյաց հանդեսի, որի ավարտից հետո՝ ժամը 00:10-ի սահմաններում, 21-ամյա երիտասարդը ռեստորանի բակում դանակով մեկ անգամ հարվածել է Ս.Մինասյանի մորեղբորը՝ Ե.Հայրապետյանին, ինչը նկատելով՝ Ս. Մինասյանը վազել է նրա հետևից։ Նրանց հետևից է վազել նաև Ս.Մինասյանի հայրը, որը որդուն Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի հատվածում հայտնաբերել է դանակահարված, և նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Քրեական գործով` Ս.Մինասյանը և Ե.Հայրապետյանը ճանաչվել են տուժող, 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները