ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները
Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում տնտեսության մեջ ներդրումների հեռանկարները։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մեր տնտեսական համագործակցության հեռանկարները վատը չեն։ Մենք բավականին լավատեսորեն ենք նայում այդ հեռանկարներին ու կարծում ենք, որ Հայաստանն իսկապես ունի մի շարք ոլորտներ, որոնք գրավիչ կլինեին ռուս ներդրողների, այդ թվում՝ խոշոր ներդրողների համար»,-ասել է Ռուդենկոն։
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն ասել էր, որ Հայաստանում ռուսական 2,2 մլրդ դոլար կուտակած ներդրումները մոտ ժամանակներս կաճեն եւս 1 մլրդ դոլարով: Նա նաեւ պարզաբանել էր, որ այդ միջոցները կուղղվեն էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի ոլորտներին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար