Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով
Ճապոնիայի հարավային Օկինավա կղզու ափամերձ գոտիները ծածկվել են պեմզայի շերտով՝ Օգասավարա արշիպելագում ստորջրյա հրաբխի ակտիվության պատճառով, հաղորդում է NHK-ն։
Պեմզայի մեծ կուտակումներ են գրանցվել Օկինավայի առնվազն յոթ տարբեր շրջաններում: Դա վերաբերում է նաեւ կղզու հյուսիսում գտնվող առողջարանային շրջանների լողափերին: Որոշ ծովածոցերում ափամերձ ջրերում պեմզայի շերտը հասնում է 15 սմ հաստության։
Բացի այդ, շատ ձկնաբուծական կոոպերատիվներ վնասներ են կրել: Ձկների մեծ մասը սատկել է թունավորման հետեւանքով: Օկինավայի իշխանությունները մտադիր են դիմել Ճապոնիայի կառավարության ֆինանսական օգնությանը՝ ափամերձ գոտիները հրաբխային նյութերից մաքրելու համար։
Լայնամասշտաբ աղետի պատճառը ստորջրյա հրաբխի ժայթքումն է, որը տեղի էր ունեցել օգոստոսին Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզիների մոտ՝ Տոկիոյից 1.2 հազար կմ հարավ։ Այն ամենամեծն է դարձել Ճապոնիայում 1914 թվականից ի վեր, երբ Կյուսյու կղզում ժայթքեց Սակուրաջիմա հրաբուխը։ Ներկայիս ժայթքման արդյունքում, ըստ մասնագետների, ջրի մեջ է հայտնվել 300 միլիոնից մինչեւ 1 միլիարդ տոննա մագմա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար