Վյաչեսլավ Զայցեւի որդին հայտարարել է, որ հորը հոսպիտալացրել են նրա կամքին հակառակ
Մոդելյեր Վյաչեսլավ Զայցեւի որդին՝ Եգոր Զայցեւը, «5TV»-ի հետ զրույցում հայտարարել, որ հորը բժշկական հաստատություն են են տեղափոխել՝ խափանելու համար նորաձեւության ծրագրված ցուցադրությունը։
«Իմ տեղեկություններով՝ նա հերթական անգամ հիվանդանոցում, է, ուր վերջին ամիսների ընթացքում մեր թշնամիները նրան մշտապես ուղարկում են։ Մենք նրա հետ կապ չունենք։ Նրանք խափանել են մեր նորաձության շաբաթվա ցուցադրությունը։ Եվ առանց իմ իմացության նրան մշտապես տեղավորում են տարբեր հիվանդանոցներում, որոնցից հետո նրա վիճակն ավելի է վատանում։ Նրա հեռախոսը հասանելի չէ, ամենայն հավանականությամբ, արգելափակված է։ Այդ մարդիկ ուզուրպացրել են նրան ու նրա առողջությունը»,- պատմել է Զայցեւի որդին։
Եգոր Զայցեւը պնդում է, որ մոդելյերի կյանքը կառավարում է Նիկոլայ Գոլովինը, որը ներկայանում է որպես մոդելյերի օգնական։ «Նա ցանկանում է հորս ամբողջությամբ հեռացնել Նորաձեւության տնից։ Մեզ կռվեցնելով, նրան հեռացնելով հարազատներից՝ ցանկանում են նրան անմեղսունակ ճանաչել եւ խնամակալ դառնալ։ Այդ պատճառով այդ հիվանդանոցները հորինվել են»,- նշել է Եգոր Զայցեւը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար