Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել պաշտպանել միջազգային համակարգը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերով, ինչպես նաեւ վճռականորեն պաշտպանել կազմակերպության հեղինակությունն ու կարգավիճակը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երկուշաբթի օրը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում Չինաստանի օրինական տեղի վերականգնման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է վճռականորեն պաշտպանենք ՄԱԿ-ի հեղինակությունն ու կարգավիճակը՝ միասին իրական բազմալատերալիզմ իրականացնելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Աշխարհի բոլոր երկրները պետք է պաշտպանեն միջազգային համակարգը ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ միջազգային կարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա»,- ասել է ՉԺՀ նախագահը։
Նրա խոսքով՝ միջազգային կանոնները կարող են համատեղ հաստատվել միայն ՄԱԿ-ի 193 անդամ երկրների կողմի։ Ինչպես նշել է Սի Ցզինպինը, անընդունելի է, որպեսզի դրանք ընդունվեն առանձին պետությունների կամ երկրների խմբերի կողմից։ «Միջազգային կանոնները պետք է հարգեն ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ երկրները, բացառություններ չկան եւ չպետք է լինեն»,- հավելել է ՉԺՀ նախագահը։
Ինչպես նշել է Սի Ցզինպինը, աշխարհի բոլոր երկրները պետք է հարգանք ցուցաբերեն ՄԱԿ-ի նկատմամբ, հոգ տանեն եւ պաշտպանեն «այս մեծ ընտանիքը», օգնեն ՄԱԿ-ին՝ էլ ավելի ակտիվ դեր խաղալ խաղաղության եւ մարդկային զարգացման ապահովման գործում։
Նա նաեւ հավելել է, որ վերջին 50 տարվա ընթացքում Չինաստանի ժողովուրդը միշտ պաշտպանել է ՄԱԿ-ի հեղինակությունն ու կարգավիճակը, բազմալատերալիզմ է իրականացրել եւ օրեցօր խորացրել է համագործակցությունը կազմակերպության հետ։ Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը հավատարմորեն պաշտպանում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաեւ պաշտպանում է կազմակերպության կենտրոնական դերը միջազգային հարցերում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար