Փերիս Հիլթոնը հարսանիքի նվերների ցուցակ է կազմել. այն կարող է շփոթել բազմաթիվ հյուրերի
Այս տարվա փետրվարին 40-ամյա Փերիս Հիլթոնը ուրախ լուր էր հայտնել․ նա ամուսնանում է իր սիրելիի՝ գործարար Քարթեր Ռեումի հետ։ Այդ զույգն արդեն մի քանի ամիս հանդիպելի է եղել։ Փերիսը չի թաքցնում իր անձնական կյանքը, եւ այժմ պատրաստակամորեն կիսում է առաջիկա հարսանիքի մանրամասները:
Հյուրերի հրավիրատոմսերում աստղային զույգը նշել է այն նվերների ցանկը, որոնք կցանկանային ստանալ: Ռեեստրն ընդգծում է նրանց շքեղ ճաշակը, քանի որ սիրահարներն ընտրել են միայն լավագույնը։ «Ցանկությունների ցանկի» մեջ են մտնում հիմնականում դեկորի դիզայներական առարկաներ ու սպասք։
Օրինակ, Hermes-ի սպասք, որի գինը տատանվում է 180-230 դոլարի սահմաններում: Կամ Buccellati ապրանքանիշի արծաթյա շրջանակ՝ 3200 դոլար արժողությամբ: Նաեւ Baccarat ապրանքանիշի մոմակալ, արջի բյուրեղապակյա արձանիկ նույնպես Baccarat, Christofle MOOD սկուտեղ, William Yeoward բաժակների հավաքածու եւ այլն։ Նորապսակների համար նվերների ընդհանուր գումարը կկազմի 61 254 դոլար:
Հիշեցնենք, որ Hilton հյուրանոցների ցանցի նախկին ժառանգորդուհին երեք անգամ նշանադրվել էր, բայց հիմա նա հաստատ լուրջ է տրամադրված։ Այս նշանակալի իրադարձությունը կդառնա Peacock-Paris in Love ռեալիթի շոուի մի մասը։ Աստղը ցույց կտա նախապատրաստման բոլոր փուլերը, իսկ վերջնական մասը կլինի հարսանիքը։ Պրեմիերայի ամսաթիվը դեռեւս չեն հայտնում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար