Բայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրացնել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեղինակությունը երկրի առաջնորդի պաշտոնում առաջին ինն ամիսների ընթացքում կտրուկ անկում է գրանցել, գրում է Telegraph-ը՝ հղում անելով հարակական կարծիքի ուսումնասիրությունների Gallup ամերիկյան ինստիտուտի արդյունքներին, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
Նշվում է, որ Բայդենի վարկանիշն անկել է 11,3 տոկոսով (56-ից դառնալով 44,7 տոկոս), եւ այդպիսի անկումն ավելին է, քան երկրի տասնյակ ուրիշ նախագահների ցուցանիշները: Ավելի վաղ «ռեկորդակիրը» Բարաք Օբաման էր, որի նախագահության առաջին ինն ամիսների ընթացքում վարկանիշն անկել էր 10,1 տոկոսով:
Ըստ երեւույթին, Բայդենը հիասթափեցրել է ընտրողներին ավելի, քան Ջիմի Քարթերը, որը զբաղեցրել էր ԱՄՆ նախաքահի պաշտոնը 1977-1981 թվականներին: Թրամփի վարկանշի անկումը կազմել է 4,4 տոկոս, նշում է պարբերականը:
Համեմատության համար նշենք, որ նախագահության առաջին ինն ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարկանիշն աճել էր 13,1 տոկոսով, իսկ Ջորջ Բուշ ավագի վարկանիշը՝ 12 տոկոսով:
Պարբերականը նշում է, որ Բայդենի հեղինակությունը սկսել է անկել հուլիսից, երբ երկրում աճել է կորոնավիրուսով վարակվածության թիվը, իսկ Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրս բերումն օգոստոսի վերջում խորացրել էր իրավիճակի բարդությունը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել