«Օրակարգի առաջին հարցը՝ որպես քննարկման առարկա, պետք է այսօր լուծվի». Արթուր Ղազինյանը՝ իր ընտրության մասին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 8-րդ անգամ քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, 8-րդ անգամ «Հաայստան» խմբակցության առաջադրած թեկնածուն պատգամավոր Արթուր Ղազինյանն էր։
Դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ Արթուր Ղազինյանը նախ նիստը վարողից պահանջեց, որպեսզի հանձնաժողովի անդամների նկատմամբ ձայնի տեմբրը կարգավորի, որովհետև հարգալից վերաբերմունք պետք է ցուցաբերվի պատգամավորի նկատմամբ։
«Իմ ներկայությունն այս նիստին պայմանավորված է մեկ հանգամանքով, որ նիստի օրակարգում ներառված են ըստ էության երկու բովանդակային ու աշխատանքային քննարկում ենթադրող հարցեր, հետևաբար՝ օրակարգի առաջին հարցը, ինչպես արդեն նշել եմ, որպես քննարկման առարկա՝ պետք է այսօր լուծվի»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Անդրադառնալով հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու՝ ընդդիմության պահանջին, Արթուր Ղազինյանն ասաց, որ իշխանությունն օրակարգի հետ համաձա՞յն է, թե՞ ոչ, նիստը պետք է գումարվեր։
«Այդ նիստը պետք է հրավիրվեր, դա կանոնակարգի պահանջն էր։ Եթե դուք գտնում եք, որ լիագումար նիստերին ներկայանում են այդ պաշտոնատար անձինք, և մենք ունենք հնարավորություն մեր հարցերը նրանց ուղղելու, ապա այդ դեպքում եկեք փոխենք ու վերացնենք այդ կանոնակարգերը՝ մեկ քառորդով նիստ հրավիրելու։ Բոլոր հարցերը կուղղենք արդեն լիագումար նիստին, էլ ինչի՞ է պետք հանձնաժողովի նիստը, խորհրդարանական վերահսկողությունը։ Գուցե՞ կարիք չկա հրավիրել Գլխավոր դատախազին, նաև Գլխավոր շտաբի պետին, որը նույնպես չի ներկայանում լիագումար նիստերին։ Կառավարության հետ հարցուպատասխանը երբեք չի կարող փոխարինել հանձնաժողովում բովանդակային ու խորքային քննարկումներին։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պահանջում ենք արտահերթ նիստ հրավիրել մեկ քառորդով, սակայն նիստը չի կայանում, որը չկայանալու պատճառ չպետք է ունենար»,- հավելեց պատգամավորը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ