Google Play-ից Telegram-ի ներբեռնումների թիվը գերազանցել է 1 միլիարդը
Սմարթֆոնների ու համակարգիչների համար խաչաձեւ հարթակ ունեցող մեսինջեր Telegram-ը հաղթահարել է Google Play-ում 1 միլիարդ ներբեռնման նշանաձողը: Այդկերպ հավելվածը ներբեռնվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ Android կարգավորմամբ սարքերի օգտատերերի կողմից, գրում է 3dnews.ru -ն՝ հղում անելով Google Play-ին:
Telegram նախագիծը թողարկվել է Պավել Դուրովի կողմից 2013 թվականին: Այդ անվճար մեսինջերը թույլ է տալիս փոխանակվել տեքստային հաղորդագրություններով ու մուլտիմեդիայի ֆայլերով, կազմակերպել խմբային տեսազանգեր 1000 մասնակցողի ներգրավմամբ, իրականացնել ձայնային չաթեր միլիոնավոր ունկնդիրների հետ եւ այլն:
Հատկանշական է, որ Google Play-ի միջոցով 1 միլիարդ ներբեռնումը չի ներկայացնում Telegram-ի ներբեռնումների ընդհանուր թիվը, քանի որ հավելվածը հասանելի է նաեւ Apple iOS բազայում, Windows, macOS եւ Linux օպերացիոն համակարգեր ունեցող անձնական համակարգիչներում:
Մեսինջերը բավականին տարածված է ռուս օգտատերերի շրջանում: Հրապարակաված տվյալներով՝ Telegram-ը Ռուսաստանում գեներացնում է ավելի շատ թրաֆիկ, քան Facebook-ն ու WhatsApp-ը միասին վերցված՝ 6,8 տոկոս ընդդեմ ընդամենը 0,5 տոկոսի:
Վերջերս Facebook ընկերությունում տեղի ունեցած համընդհանուր խափանումը հանգեցրել է նրան, որ ընդամենը մեկ երեկոյի ընթացքում Telegram-ի լսարանն աճել է 70 միլիոն օգտատերով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել