Արտակարգ իրավիճակ Փյունիկում. ՀՀ վարչապետի որոշումից հետո աշակերտները դասադուլ են անում
ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները ի նշան բողոքի արդեն երեք օր է, ինչ դպրոց չեն հաճախում: Նշենք, որ աշակերտների ծնողները պահանջում են իրենց դպրոցը չմիացնել հարեւան Արտավազդ գյուղի դպրոցին: «Ցավալին այն է, որ մենք չենք կարողանում ծնողներին համոզել, որ գան դպրոց, դասերին մասնակցեն: Մենք արդեն սպառել ենք մեր մոտեցման բոլոր ձեւերը: Ոչ մի աշակերտ չի հաճախում դասերի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը: Ապա տեղեկացրեց, որ բոլորը ՀՀ վարչապետի՝ Կարեն Կարապետյանի՝ դպրոցների վերաբերյալ որոշումը սխալ են հասկացել: «Մեր դպրոցի ուսուցիչները դեռ երկու ամիս աշխատանքի մեջ են, ինչ աշխատանք պետք է կատարեն, որ աշխատավարձ ստանան: Պետք է մինչեւ հոկտեմբերի վերջ հաճախեն իրենց դպրոց, որին կհաջորդի աշնանային արձակուրդը, ինչից հետո պետք է տեղափոխվեն այլ դպրոց»,- տեղեկացրեց Գ. Մարաբյանը: Իսկ ահա Փյունիկի հարեւան գյուղի` Արտավազդի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը պնդեց, որ փյունիկցի աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է հաճախեին իրենց դպրոց: «Որոշումը դա է, բայց փյունիկցիները վրդովված են, որովհետեւ դեմ են իրենց գյուղի դպրոցի փակմանը: Կարծում եմ, որ մոտ օրերս համապատասխան աշխատանքներ կիրականացվեն՝ իրենց այս դպրոց բերելու համար: Մենք պատրաստ ենք ընդունել իրենց»,- նկատեց դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ նիստին հավանության արժանացրեց վերոնշյալ դպրոցներն իրար միացնելու մասին որոշման նախագիծը: Երկու գյուղերի դպրոցների միջեւ եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: ԿԳՆ-ն նախատեսում է միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտ վարձել եւ վարորդի մեկ հաստիք բացել` Փյունիկի աշակերտներին Արտավազդ տեղափոխելու նպատակով: Ի դեպ, Փյունիկի միջնակարգ դպրոցի շարժական գույքը նույնպես կփոխանցվի Արտավազդի դպրոցի հաշվեկշռին:
Լուսանկարը` hetq.am-ի:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները