Եգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժությունները
«Բարեկամության պաշտպաններ-2021» համատեղ ռուս-եգիպտական տակտիկական զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-29-ը Եգիպտոսում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» համատեղ ռուս-եգիպտական տակտիկական զորավարժությունները անձնակազմի գործնական դեսանտավորմամբ եւ երկու երկրների օդադեսանտային տեխնիկայով»,-ասվում է հաղորդոգրության մեջ:
Նշվում է, որ ակտիվ փուլի ընթացքում հետախույզները կիրականացնեն դեսանտավորում կառավարվող պարաշյուտային համակարգերով:
Այնուհետեւ Ռուսաստան Իլ-76ՄԴ եւ Եգիպտոսի Ս-130 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները նշանակետին կհասցնեն պարաշյուտային եղանակով անձնակազմին ու տեխնիկան կրակի ներքո, որով դեսանտայիններն արգելափակում են ահաբեկիչների կողմից գրավված բնակավայրը:
Զորավարժությունների ավարտական փուլում ուսումնասիրվել է առանձին հանցախմբերի ոչնչացումը: Այնուհետեւ ռեյդային գործողություններով զինվորականները կփակեն սահմանամերձ գոտում ահաբեկիչների համար ռազմամթերքի ու նյութական միջոցների պահուստների մատակարարման ալիքները:
ՌԴ-ից համատեղ զորավարժություններում ներգրավված է շուրջ 100 զինծառայող Նովորոսիսկի դեսանտա-գրոհային լեռնային միավորումից, դեսանտի ԲՄԴ-2 վեց մարտական մեքենա եւ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ չորս ինքնաթիռ: Եգիպտական կողմից պլանավորվում է ներգրավել ավելի քան 400 զինծառայող պարաշյուտային դեսանտային ստորաբաժանումից, Ս-130 «Հերկուլես» ինքնաթիռներ եւ «Չինուք» ծանր ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել