Մոսկվայի մարզում դեռահասը կրակ է բացել դպրոցում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դասարանում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեպքը կատարվել է առավոտյան ժամերի, աշակերտի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, հրավառ նյութ և խոհանոցային մուրճիկ: Դասաժամերից մեկի ընթացքում տղան մուրճիկով հարձակվել է ուսուցչուհու՝ իր դասղեկի վրա և կրակ բացել օդամղիչ ատրճանակից:
Դասարանում գտնվող աշակերտները խուճապի են մատնվել և սկսել դուրս թռչել պատուհաններից: Նրանցից մեկը կոտրել է ոտքը:
Դեռահասին ձերբակալել են: Նրա քայլի դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Մոսկվայի մարզի ՆԳՆ ԳՎ աղբյուրը հայտնել է, որ երկու ոստիկան դեռահասին դուրս են բերել դպրոցից։ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ դեռահասին ոստիկանական բաժանմունք են տեղափոխել, որտեղ ծնողների ներկայությամբ նրան հարցաքննում են։
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով դպրոցում ինը մարդ է տուժել՝ 39-ամյա Լյուբով Կալմիկովան (վիրավորում է ստացել գլխի ճակատային հատվածում),16-ամյա Վյաչեսլավ Բ.-ն (ձախ նախաբազուկի երկու ոսկրերի բաց կոտրվածք), 17-ամյա Վիկտորյա Մ.-ն (ձախ թաթի կոտրվածք), Ալյոնա Ս.-ն (վնասվածք՝ գոտկատեղի հատվածում)։ ՆԳՆ աղբյուրի համաձայն՝ Կալմիկովան մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի է։ Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։
Հարձակվողի համադասարանցու խոսքով՝ հարձակումն իրականացրել է 9-րդ ա դասարանից Միխայիլը։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները