Թալիբները խոստանում են «շատ շուտով» թույլատրել Աֆղանստանում աղջիկներին դպրոց հաճախել
Արմատական «Թալիբան» շարժումը խոստացել է շուտով թույլ տալ Աֆղանստանում աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ: Ինչպես հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին, որն անցյալ շաբաթ այցելել էր Քաբուլ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
Աբդիի խոսքով՝ թալիբների կողմից նշանակված կրթության նախարարն իրեն հավաստիացրել է, որ թալիբներն աշխատում են «շրջանակային սկզբունքների» վրա՝ բոլոր աղջիկներին թույլ տալու շարունակել ուսումը վեցերորդ դասարանից հետո. որոշումը հրապարակվելու է մեկից երկու ամսվա ընթացքում:
«Այժմ, երբ խոսում եմ ձեզ հետ, միջնակարգ դպրոցի միլիոնավոր աղջիկներ 27-րդ օրն անընդմեջ կրթություն չեն ստանում», - գործակալությունը մեջբերում է Աբդիի խոսքերը: «Ամեն օր, երբ սպասում ենք, կորած օր է դպրոց չհաճախող աղջիկների համար», - ավելացրել է նա:
Աբդին նաեւ նշել է, որ Աֆղանստանի 34 նահանգներից հինգը` Բալխը, Ջաուզջանը, Սամանգանը, Քունդուզը եւ Ուրուզգանը, արդեն թույլատրել են աղջիկներին միջնակարգ դպրոց հաճախել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել