Hubble աստղադիտակը Եվրոպայի մթնոլորտում ջուր է գտել
Hubble աստղադիտակի օգնությամբ գիտնականները Եվրոպայի՝ Յուպիտերի արբանյակներից մեկի դիտարկումներ են կատարել: Այս օբյեկտը համարվում է Արեգակնային համակարգում կյանքի զարգացման հնարավոր վայր, հայտնել է «Միր 24»-ը՝ հղում կատարելով Phys.org-ին:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Եվրոպայի մթնոլորտում մշտապես առկա է ջրի գոլորշի, սակայն միայն մեկ կիսագնդում: Գիտնականները դա նկատել նաեւ նախկինում, սակայն այն համարել են կարճաժամկետ արտանետումների հետեւանք:
Նոր տվյալները ցույց են տվել, որ գոլորշին առկա է Եվրոպայի լայն տարածքում: Հայտնի է, որ արբանյակի մակերեսը ծածկված է սառցե շերտով: Սակայն դրա տակ, ըստ փորձագետների, տաք օվկիանոս է թաքնված:
Սառույցը պարբերաբար ճեղքվում է, եւ ճնշման տակ ջուրը դուրս է գալիս, ինչպես երկրի գեյզերներում: Նման շատրվանների բարձրությունը կարող է գերազանցել 95 կիլոմետրը:
Գիտնականները նշել են, որ մշտապես ջրի գոլորշի է առկա Եվրոպայի հետեւի կիսագնդում, որը գտնվում է դրա ուղեծրային շարժմանը հակառակ: Նման անհամաչափության պատճառը հնարավոր չի եղել պարզել:
Հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ Եվրոպայում սառը կլիմա է եղել: Այնտեղ միջին օրական ջերմաստիճանը -160 աստիճան է: Նման պայմաններում ջուրը սուբլիմացվում է, այսինքն` պինդ վիճակից անցնում է գազայինի` շրջանցելով հեղուկ փուլը:
Եվրոպայում կայուն գոլորշու առկայությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտնականների համար: Նրանք նշել են, որ ավելի շատ մանրամասներ կստանան ապագա առաքելություններից` NASA- ի Europa Clipper եւ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) Jupiter Icy Moons Explorer (JUICE) առաքելությունից:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել