Ռուս Ուղղափառ եկեղեցին թեմ է հիմնելու Հայաստանում
Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդը որոշում է ընդունել թեմ ստեղծել Հայաստանի տարածքում։ Այս որոշումը ընդունվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ համաձայնեցնելուց հետո։ Այս մասին իր Telegram-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի պատրիարքարանի բարձրագույն հոգեւոր խորհրդի հասարակության եւ ԶԼՄ-ների հետ եկեղեցու փոխհարաբերությունների բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան։
«2021թ. հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդն ընդունեց որոշում Հայաստանի Հանրապետության սահմաններում հիմնել ՌՈւԵ Երեւանի- Հայոց թեմը։ Նոր հիմնվող Երեւանի-Հայոց թեմի եպիսկոպոսն ունենալու է «Երեւանի եւ Հայոց եպիսկոպոս» տիտղոս, որի եպիսկոպոսական աթոռը գտնվելու է Երեւանում»,- գրել է նա։
Նա նաեւ նշել է, որ Երեւանի-Հայոց թեմի ավագ քահանայապետ է ընտրվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին։ Տեր Լեոնիդը զբաղեցնելու է նաեւ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահի պաշտոնը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել