Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար Երևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձել Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումները Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդին
Հայաստան

«Բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ». դրսի ներդրողն անհանգստացած է՝ կարո՞ղ է իր բիզնեսն էլ խլեն. Նաիրի Սարգսյան

2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 % տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։

Ընդունելով հանդերձ, որ այս թիվը խաբկանք է, վստահ եմ՝ վիճակագրական թվերը նկարելով՝ ցույց կտան անգամ դրանից ավելի աճ, բայց իրականությունն այն է, որ Կառավարությունն ընդունել է ընդամենն իներցիայով գրված մի բյուջեի նախագիծ, որը մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մեր առաջնահերթությունների հետ որևէ կապ չունի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադարձավ 2022 թվականի բյուջեի նախագծին, ապա շարունակեց.

«Մենք չունենք տնտեսական աճի հնարավորություն, որովհետև տնտեսական զարգացման հասնելու պատկերացումն այս իշխանության մոտ սահմանափակվում է ընդամենը սրճարաններում մարդկանց այցերի քանակով և ՀԴՄ կտրոններով, մինդեռ իրական տնտեսական աճը հիմնվում է հենց տնտեսության բազմազանության, արտահանման ծավալների աճի վրա։ Եթե Կառավարությունը տնտեսության աճի հույսը դնում է հանքերի շահագործման վրա, ապա դա ցույց է տալիս, որ գործ ունենք հորից ժառանգություն ստացած մի անգործունյայի հետ, որը ստացած գույքը վաճառում է ու որևէ բան չի ավելացնում եղածի վրա, որևէ բան չի ժառանգում իր հետնորդներին։ Հանքարդյունաբերոթյան վրա տնտեսություն կառուցող Կառավարությունը հենց այդ անգործունյա ժառանգին է նման»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ Կառավարությունը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր ատոմակայան կառուցելու մասին, արդյո՞ք դա բավարար հիմք չի ստեղծում 7 տոկոսանոց տնտեսական աճին հասնելու համար, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Ընտրություններից անմիջապես հետո էլ Կառավարությունը նախաձեռնեց Հայաստանում և դրսում ապրող գործարար շրջանակների հետ հանդիպումներ. անցել են ամիսներ, արդյո՞ք որևէ մեկը լսել է որևէ ներդրումային ծրագրի մասին վկայող պլանի կամ փաստաթղթի մասին։

Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանում անցկացված գործարար համաժողովին, ապա դա այնպիսի բան է, որին մասնակցելը ոգևորում է բոլոր գործարարներին, սակայն արդյո՞ք դրան հաջորդել է որևէ գործողություն, արդյո՞ք որևէ բիզնես պլան կա։ Չկա, որովհետև հիմա տեղական բիզնեսը մտածում է իր բիզնեսը կամ փակելու, կամ այլ երկիր տեղափոխելու մասին, իսկ արտասահմանյան ներդրողների մոտ առայժմ կա կրավորական վարքագիծ. չկա վստահություն իշխանության և Կառավարության նկատմամբ»։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից։ Հայաստանից Ֆրանսիա արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։

Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ։

Ըստ Աուդիտորների պալատի նախագահի՝ նման վիճակագրության դեպքում Հայաստանը չի կարող խոսել բյուջեով նախանշված տնտեսական աճին իրականում հասնելու մասին, չի կարող նաև որևէ դրական ազդակ հղել որևէ ներդրողի, որովհետև երբ գործարարը տեսնում է, թե ինչպե՞ս էր ընտրությունների քարոզարշավի ժամանակ Կառավարության ղեկավարը խոսում մարդկանց բիզնեսը խլելու և պետականացնելու մասին, իսկ ընտրություններից հետո լսում է անհասկանալի նվիրատվությունների մասին, նա չի կարող դիմել ռիսկի և Հայաստանում ներդրում անել։

«Բոլոր ներդրողները տեսնում են, որ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ասել՝ «բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ, կվերցնեմ կբաժանեմ ժողովրդին», ու դա ասելուց երկու ամիս անց արտասահմանյան կապիտալով բիզնեսից 25 % բաժնեմաս է նվիրվում վարչապետի աշխատակազմին։ Սրանից հետո որևէ բանական մարդ չի կարող մտածել ներդրում անելու մասին։ Անձամբ ինձ դրսի ներդրողները հարց են տվել՝ իսկ հնարավո՞ր է՝ մենք իրականացնենք ներդրում, և այն մեզանից խլեն, կարո՞ղ է արդյոք պետությունը մեզ ճնշել»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում