Ես եկել եմ այստեղ, որ ինքս մեղադրեմ. Անդրիաս Ղուկասյանը բացարկ հայտնեց դատախազին
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով երկրորդ դատական նիստն այսօր` սեպտեմբերի 5-ին, տեղի է ունենում առանց գործով 36 տուժողների: Նիստի մեկնարկին Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում հանցակազմ չկա եւ առանց հանցակազմի չի կարող լինել մեղադրանք:
«Ինձ առաջադրված մեղադրանքում հանցակազմ չկա, ես եկել եմ այստեղ, որ ինքս մեղադրեմ: Ստեղծված իրավիճակի համար ով է պատասխանատու ` միայն Հյաստանի իշխանություններն են»:
Անդրիաս Ղուկասյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին: Նա նշեց, որ դատախազը երեք տասնյակ միջնորդությունները մերժել է ընդամենը մեկ օրում, որը միայն խոսում է քաղաքական պատվեր կատարելու մասին:
«Դատավարության քրեական օրենքի էական խախտումներ են տեղի ունեցել, դատախազը բողոքները ոչ լիարժեք ուսումնասիրելու` մերժել է, որպեսզի իր դեմ ցուցմունք տված վկաների սուտ ցուցմունքները ստուգելու հնարավորություն չլինի»:
Անդրիաս Ղուկասյանի միջնորդությանը միացան նրա շահերի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարակեց միջնորդության դեմ` նշելով, որ միջնորդության հիմքը փաստարկված չէ:
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում են նույն մեղադրանքով կալանավորված, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակված Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ղուկասյանը կալանքի տակ է:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները