ՀՀ օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 25.4 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 667 173 մարդ, որը 25.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնում են, որ օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 293 317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.9 տոկոսով:
2017 թվականի օգոստոս ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 281 345 մարդ՝ 10.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա օգոստոս ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 21.9 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 14 985 տոննա ապրանք, որը 54 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 972 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 56 243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22.1 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները