Պուտինը ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատել է եւս 155 մարդով
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը եւս 155 մարդով կրճատել լիակատար պարիտետի համար, սակայն դա դեռեւս չի իրականացնի: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե խոսելու լնենք լիակատար պարիտետի մասին, ապա Մոսկվայում ԱՄՆ ոչ թե 455 դիվանագետներ պետք է լինեն, այլ մինուս 155: Այնպես որ, մենք մեզ իրավունք ենք վերապահում որոշում ընդունել նաեւ Մոսկվայում ամերիկացի դիվանագետների այս թվի վերաբերյալ, սակայն դա դեռեւս չենք անի, կտեսնենք, թե իրավիճակն ինչպես է հետագայում զարգանում»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվի մեջ էին ներառված նաեւ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցները: «Բանն այն է, որ մեր գործընկերների հետ պայմանավորվել էինք, որ մեր աշխատակիցների, Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում դիվանագիտական աշխատակիցների թիվը պետք է պարիտետային լինի: Իմ կարծիքով՝ Ռուսաստանում աշխատում էր 1300 դիվանագետ, Միացյալ Նահանգներում մենք 455 դիվանագետ ունեինք: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող այս 455 դիվանագիտական աշխատակիցների մեջ էինք ներառել նաեւ ՄԱԿ-ին առնընթեր աշխատող 155 մարդու: Խստորեն ասած՝ նրանք ԱՄՆ Պետքարտուղարությունում լիազորված դիվանագետներ չեն, այլ միջազգային կազմակերպություններում աշխատող դիվանագետներ են»,- պարզաբանել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն պարտավորություն էր ստանձնել ապահովելու ՄԱԿ աշխատանքը, երբ պայքարում էր, որպեսզի կազմակերպության կենտրոնակայանը Նյու Յորքում տեղակայվի:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները