ՀՀԿ-ում ծանր են տանում, որ Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալից
«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում: «Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հայտնեց նաև, որ Մինասյանն առաջարկել է փոխնախարարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը: 2012 թվականից փոխնախարար աշխատող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրել է: «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել»: Իսկ ճիշտ են տեղեկությունները, որ լարված հարաբերություններ ունեք նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
««Հրապարակ» օրաթերթը միշտ շատ լավ քաջատեղյակ է եղել իմ նվիրված աշխատանքի մասին, ես միշտ եղել եմ ծառայողի կարգավիճակում իմ գործի հանդեպ և շարունակում եմ նույն ձևով աշխատել: Բնականաբար, կարող են լինել տարբեր ընկալումներ, տարբեր մեկնաբանություններ և համապատասխան եզրահանգումներ:
Այս պահի դրությամբ ասեմ, որ շարունակում եմ նույն ձևով աշխատել: Աշխատանքային տարաձայնություններ միշտ լինում են»:
Իսկ առաջիկայում ազատման դիմում գրելու ծրագրեր չունեք:
«Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է՝ առաջադրված կուսակցության կողմից: Երբ որ որոշում կփոխվի, և որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները