ՄԱԿ գլխավոր քարտուղարը Covid-19-ի դեմ պատվաստանյութի տարածման գործընթացն անբարոյական եւ հիմար է անվանել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Covid-19 պատվաստանյութի անարդար տարածումն ամբողջ աշխարհում՝ հայտարարելով, որ դա անբարոյական եւ հիմար է, հայտնում է CNBC-ը:
Գուտերեշը ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմակերպած ճեպազրույցում, որտեղ պաշտոնատար անձինք հաստատել են յուրաքանչյուր երկրի բնակչության 40%-ին մինչեւ տարեվերջ, իսկ 70%-ին՝ մինչեւ 2022 թվականի կեսերը պատվաստելու իրենց նպատակը:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը նշել է, որ Աֆրիկայի բնակչության 5%-ից էլ պակասը լիովին պատվաստված է, մինչդեռ բարձր եւ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներն օգտագործել են արտադրված պատվաստանյութերի 75%-ը: «Պատվաստանյութերի արդար բաշխման բացակայությունը ոչ միայն անբարոյականության, այլեւ հիմարության հարց է»,- ասել է Գուտերեշը:
Առողջապահության պանամերիկյան կազմակերպության տնօրեն, դոկտոր Կարիսա Էթյենն ասել է, որ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում է Covid-19-ի դեմ ամբողջությամբ միայն 37%-ն է պատվաստվել, ինչը կրկնակի քիչ է, քան Կանադայում, քանի որ զարգացող տնտեսությունները պայքարում են կենսական կարեւոր պատվաստանյութեր ստանալու համար:
«Եթե մենք թույլ տանք վիրուսին շարունակել աշխարհի հարավում տարածվել անտառային հրդեհների պես, վտանգ կա, որ մի օր, իսկ այդ օրը կարող է շատ շուտ գալ, կհայտնվի մեկ այլ տարբերակ, որը կկարողանա դիմակայել պատվաստանյութերին»,- ասել է Գուտերեշը: «Եւ բոլոր պատվաստման ջանքերը, որոնք կատարվել են զարգացած երկրներում՝ ամբողջ բնակչությանը մեկ, երկու կամ երեք անգամ պատվաստելու համար, կփլվեն, եւ այդ մարդիկ պաշտպանված չեն լինի»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել