Փոխնախարարի տրամաբանությամբ՝ ես էլ ասում եմ՝ չկա հիփոթեքային վարկի ամսավճար, որը 6000 դրամ է․ Թադևոս Ավետիսյան
Մենք քննարկում ենք «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները, և նախագծի հեղաինակը՝ կառավարությունը, առաջարկում է, որ սոցփաթեթին տարեկան հատկացվող 72 հազար դրամի ծախսման ուղղություններում ավելացվի ևս երկու ուղղություն։ Մենք առաջարկում ենք, որ այդ նույն տրամաբանությամբ սոցիալական փաթեթի գաղափարին նաև ավելացվեն օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված նպատակներին անհամեմատ ավելի համապատասխանող մի քանի առաջարկներ, որոնք այդպես էլ չընդունվեցին․ Ազգային ժողովում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ես կարևորում եմ բնակարանային վարձի հատուցումը։ Հիմա, երբ հիմնական զեկուցողն ասում է, որ 72 հազարով չկա բնակարան, որի վարձը կարելի է տալ, ես էլ նույն տրամաբանությամբ ասում եմ՝ չկա հիփոթեքային վարկի ամսավճար, որը 6000 դրամ է կազմում»,- նշեց նա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև