Այլ իշխանության դեպքում այս պատերազմը չէր լինելու. Գեղամ Նազարյան
ՀՀ երկրորդ նախագահը շատ կարեւոր դիտարկումներ արեց պատերազմի վերաբերյալ, որ պատերազմը կարող էր չլինել, եթե չլինեին մի շարք գործողություններ ու հայտարարություններ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ես սա կարեւորում եմ, որովհետեւ մինչեւ կհասնենք նրան, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել եւ այդպիսի մի քանի հնարավորություն եղել է, եղել է մեծ հնարավորություն, որ պատերազմ չլինի, բայց երկրի էս վարչախումբն իր առաջնորդի գլխավորությամբ ամեն ինչ արել է, որ մեր երկիր պատերազմ բերեն:
Բացի այդ ամեն ինչ արվել է, որ փորձ ունեցող մարդիկ, ռազմական գիտելիք ունեցող մարդիկ եւ լուրջ քաղաքական գործիչներ, որոնք կարող էին իրենց կապերով փոխել իրավիճակը, նրանք լսելի չլինեն: Հանրությունը թող պատասխանի հարցին, թե ինչու: Որովհետեւ եթե խնդիր դրված լիներ բեկում մտցնել, որ հաղթանակ տարվեր, ապա բոլոր կարծիքները պետք է լսելի լինեին, հատկապես այն մարդու, որի օրոք հաղթանակներ ենք գրանցել»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանի խոսքով, տեղի է ունեցել մեծագույն ողբերգությունը, որը չպետք է լիներ. «Այլ իշխանության դեպքում սա չէր լինելու: Լինի սա արկածախնդրություն, լինի ղեկավարի կոպիտ սխալներ, թե կոպիտ սխալներ, հետեւանքը նույնն է, երկու դեպքում էլ գործ ունենք աղետի հետ: Ես հանրությանը կոչ եմ անում ուշադիր լինել այս հարցում: Իշխող վարչախումբը տարածում է թեզը, որ ով էլ լիներ իշխանության, պատերազմն անխուսափելի էր: Բայց ես կրկնում եմ, որ այս պատերազմը չպետք է լիներ, եթե լիներ նորմալ իշխանություն, որը հասկանար տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, հասկանար ինչ է պետությունը եւ դրա ղեկավարումը»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև