Սպանություն «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Երեւան-Արտաշատ ճանապարհի մայրուղու մոտ գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարակից տարածքում այսօր՝ սեպտեմբերի 4-ի գիշեր դանակահարություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մի երիտասարդ տեղում մահացել է:
Հայտնի է, որ տվյալ ռեստորանում միջոցառման երկու մասնակից վիճել են միմյանց հետ, նրանցից մեկի որդին դուրս է հրավիրել նրանց՝ դրսում շարունակելու: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդը՝ Ստեփան Մինասյանը, դանակահարվել է եւ մահացել: Իսկ դանակահարության մեջ կասկածվողը այս պահին հիվանդանոցում է:
Հիվանդանոց տեղափոխվածներն են 45-ամյա Եղիշ Հ.-ն եւ 21-ամյա Հարություն Մ.-ն։
Ոստիկանությւունից դեպքի կապակցությամբ մեզ հայտնեցին, որ տղամարդը գտնվում է ոստիկանների հսկողության տակ: Տեղի ունեցածի մասին մանրամասներ չեն հայտնել: Հարուցվել է քրեական գործ:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները