Հյուսիսային Կորեայի երկրաշարժից հետո միջուկային զենքի վեցերորդ փորձարկման մասին կասկածներ են առաջացել (ֆոտո)
Հյուսիսային Կորեայում գրանցվել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ։ Սեյսմոլոգների կարծիքով այդ սեյսմիկ իրադարձությունը կարող էր արհեստական ծագում ունենալ։ Հարավային Կորեան ու Ճապոնիան իրենց հերթին կասկածում են Փհենյանին միջուկային զենքի նոր՝ թվով վեցերորդ փորձարկումների անցկացման մեջ, հայտնում է ՌԲԿ-ն։
Ստորգետնյա ցնցումների մասին հաղորդագրություններից մի քանի ժամ առաջ Փհենյանը հայտնել էր ջրածնային ռումբ ստեղծելու մասին։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները կարող էին առաջացած լինել հենց միջուկային փորձարկումների հետեւանքով։ Ազգային անվտանգության խորհուրդն առնվազն 3 օդանավ է ուղարկել հետախուզության։
Սեուլում նույնպես որոշել են Ազգային անվտանգության խորհուրդ գումարել։ Հարավային Կորեայի զորքերը բարձր մարտունակության վիճակի են բերվել։ Հարավկորեացի զինվորականները հակված են այն ենթադրությանը, որ ցնցումները կարող էին առաջացած լինել միջուկային փորձարկումների պատճառով, որոնք անցկացվել են Համգյոն- Պուկլտո նահանգի հրաձգարանում։
Reuters-ի տեղեկություններով՝ Չինաստանը հայտնել է, որ Կորեական թերակղզում 4․6 մագնիտուդով երկրորդ ցնցումն է գրանցվել։ Դա տեղի է ունեցել առաջին ցնցումից ութ րոպե հետո։
Lenta-ի համաձայն՝ ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայությունը նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում, որտեղ մինչ այդ ԿԺԴՀ-ն անցկացրել էր միջուկային փորձարկումներ, ինչի կապակցությամբ էլ հնարավոր է համարվում, որ իրականում պայթյուն է տեղի ունեցել։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները