Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Վերլուծական

Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին

 Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաեւ Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը:

Նրանք միտումնավոր ցավ պատճառեցին հանրության առողջ հատվածին, առաջին հերթին հերոս տղերքի ծնողներին: Մտածում եք, պատահակա՞ն էր անօդաչուների շոուն: Պատահական ոչինչ չի լինում: Անօդաչուների շոուն ցավն ընդամենը ուժգնացնելու միջոց էր: Վերցնել անօդաչուների շոու անել, երբ մեր տղերքի գերակշիռ մասը զոհվել է հենց այդ անօդաչուների հարվածից, առնվազն ցինիզմ եւ լկտիություն է: Ցինիզմից եւ լկտիությունից անդին է, երբ այդ շոուին այս կամ այն կերպ համոզելով հանդիսատես են դարձնում զոհված տղերքի մի քանի մայրերի:

Մենք սիմվոլիկային, խորհրդանիշներին ուշադրություն չենք դարձնում, անգամ ծիծաղում ենք, երբ դրանց մասին խոսում են, ծիծաղում ենք, երբ ասում են, թե այս ամենը զանգվածային հիպնոտիկ սեանս է, բայց մեր հակառակորդները հակառակն են անում: Նրանք այս շոուով աշխարհին մեսիջ ուղարկեցին, կամ եթե կուզեք՝ ուղերձ՝ հայերը տոնում են իրենց պարտությունը, նրանք հաշտվել են առկա իրողությունների հետ: Նրանք այս շոուով զրոյին հավասարեցրին կամ փորձեցին զրոյին հավասարեցնել Անկախությունը, իսկ վարչախմբի պարագլուխը զանգվածային հիպնոտիկ սեանսի ժամանակ հանրությանն ասաց՝ մենք պարտավոր չենք հաղթել, եւ որ սկսում ենք խաղաղության դարաշրջանը:

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, նիկոլը մեր երկիր պատերազմ եւ աղետ բերեց, իսկ հիմա ասում է խաղաղության դարաշրջան: Իրականում, խաղաղության դարաշրջան ասելով նկատի ունեն մեծ նվաստացման շրջան, որը մեր թշնամին ցանկանում է մեզ պարտադրել իր խամաճիկների միջոցով: 

Այն, ինչ ուզում է, երազում է թշնամին, դեռ չի նշանակում, թե պարտադիր իրականություն պետք է դառնա, այսուհանդերձ, ցավոք, վարչախմբի քայլերի պատճառով այսօր արդեն Հայաստանի ապագան որոշվում է ոչ թե ՀՀ իշխանությունների հետ բանակցությունների, այլ օտար երկրների միջեւ ընթացող շփումներով եւ երկխոսությամբ:

Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք, գիտակցենք, որ մեր պարտությունները շարունակվելու են, պատերազմը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության դեմքով: Մենք պետք է նաեւ հասկանանք, գիտակցենք, որ բարոյալքումը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի ղեկավարը պարտության դեմքով մարդն է: Մենք չենք կարող հակառակվել Աստվածային, բնության, քաղաքական, տնտեսական օրենքներին, եւ երկրի ղեկը թողնել այն աղետի ենթարկած մարդուն: Չի լինում այսպես: Այն, ինչ հիմա տեղի է ունենում հակաբնական է, հակատրամաբանական: Որքան շուտ մենք հասկանանք, ընդունենք այս փաստը, այնքան լավ բոլորիս համար:      

Գործող վարչախումբը ոչ միայն չուներ բարոյական իրավունք սեպտեմբերի 21-ին տոնակատարություն կազմակերպելու, այլ նաեւ չունի բարոյական իրավունք երկիրը ղեկավարելու համար: Հազարավոր զոհեր, նվաստացում, տարածքային հսկայական կորուստներ, Շուշիի եւ Հադրութի անկում, Սյունիք եւ Իրան տանող գլխավոր ճանապարհի հանձնում թշնամուն; Մի՞թե սա բավարար չէ, որ հասկանանք, որ առաջ շարժվելու համար նախ պետք է փոխենք մեր երկրի դեմքը:   

Մի անգամ, մասնավոր զրույցներից մեկում Գերմանիայի խորհրդարանի մի պատգամավորի հարցրի, թե տեսականորեն գերմանացիները քանի ամիս հետո դուրս կգային փողոց, եթե իրենց երկրում կառավարեր հայաստանյան այսօրվա վարչախումբը: Նա ժպտաց եւ ասաց՝ ամիսներ պետք չեն լինի, բողոքի գործողություններ պետք չեն լինի: Ընդամենը մեկեւկես օր հետո նրանք կհասկանան, որ գերմանացիներին չեն կարող ղեկավարել ու կհեռանան: 

Դաժան է, բայց իրականություն: Նեղ անձնական շահերով առաջնորդվելով երաժիշտները նվագեցին, պարեցին, երգեցին: Մի՞թե նրանք չէին հասկանում, թե ինչ են անում: Մի՞թե իրենց հարց չէին տալիս, թե որտեղ է Կաթողիկոսոը, որտեղ են ընդդիմադիր պատգամավորները, որտեղ է մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ է անգամ Երեւանի քաղաքապետը: Մի՞թե չէին ասում, ինչու նրանք ներկա չեն շոուին: Նեղ անձնական շահեր, անասնական վախ, եւ ունենք այն՝ ինչ ունենք:

Ցավոք, սիմվոլներին, խորհրդանիշերին ուշադրություն չեն դարձնում նաեւ վարչախմբին ընդդիմադիր շատ ու շատ գործիչներ: Ասվեց, բարձրաձայնվեց, որ անկախության օրը չի կարելի երթով գնալ Եռաբլուր, որ դա լավ խորհուրդ չէ: Ասվեց, որ հատկապես զոհված տղերքի ծնողներին չի կարելի քայլացնելով, անկախության օրը տանել Եռաբլուր: Մի՞թե չգիտեք, որ Եռաբլուրը առաջին հերթին հանգստարան է:

Այո, ինչպես իրեն հարգող ցանկացած երկրում Անկախության օրը պետության առաջնորդները, կուսակցությունների ղեկավարները, Եկեղեցու առաջնորդները պետք է հարգանքի տուրք մատուցեն նրանց, որոնք իրենց երկրային կյանքն են տվել անկախության համար, բայց դա պետք է արվի առանց աղմուկ-աղաղակի, համեստ եւ արժանապատվությամբ: Իսկ ի՞նչ արինք մենք: Մենք մեր նահատակներին էլ չհարգեցինք: Ի՞նչ է, կարծում եք իրենց դուր եկավ այն, ինչ եղավ սեպտեմբերի 21-ին՝ թե Հանրապետության հրապարակում, թե Եռաբլուրում:

Սեպտեմբերի 21-ին մենք, ասում եմ մենք, որ ոչ ոք չնեղանա, կոլեկտիվ ջանքերով կազմակերպեցինք կամ փորձեցինք կազմակերպել Անկախության թաղումը, բայց լավ իմացեք, չի ստացվելու, մեր ազգի առողջ հատվածը, մեր տղերքի հաղթող ոգին դա թույլ չի տալու: 

Իսկ մենք պետք է փորձենք լրջանալ, առանց այդ լրջության հաղթանակներ չեն լինելու, հաջողություններ չեն գալու: Երբ չենք կարողանում մի կողմ դնել անձնական քմահաճույքները, մեր ես-ն անպայման առաջ մղելու կիրքը, չենք կարող լուրջ եւ կարեւոր գործեր ձեռնարկել:

Մենք անգամ ամաչում ենք հրապարակել այն երաժիշտների անունները, որոնք հակառակ նահատակ տղերքի ծնողների, ընտանիքի անդամների կոչին, հանուն իրենց բարեկեցության, դիրքի որոշեցին երգել ու պարել: Հոլանդացիները պատերազմից հետո մի քանի տարի շարունակ զբաղված էին ֆաշիստների հետ համագործակցածներին հայտնաբերելով եւ հասարակական պարսավանքի ենթարկելով: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք մրցակցում ենք, թե ով առաջինը զոհված տղերքի ծնողներին երթով կտանի դեպի Եռաբլուր կամ կտանի ոստիկանության հետ բախումների:

Մի կողմ թողնենք բերանները բաց համերգ կամ շոու նայողներին: Նրանք մեղավոր չեն, նրանք իրոք չեն հասկանում, թե ինչ են անում: Շատերն էլ այն մակարդակի վրա են գտնվում, որ երջանիկ են անգամ, որ իրենց անվճար բերել են Երեւան եւ անվճար հետ են տանելու դեպի տուն: Սրանք այն զանգվածն են, որ անգամ նախանձում են զոհված տղերքի ծնողներին, որ դրամական փոխհատուցում են ստացել: Սրանք այն տեսակն են, որոնց թվում է, որ նահատակների ծնողները չպետք է ծիծաղեն, քայլեն, իրենց տեսքը կարգի բերեն, մտածեն մյուս զավակների մասին, այլ պետք է երեսներին մուր քսեն, ցնցոտիներ հագնեն եւ անդադար սգան եւ լաց լինեն: Սրանց ի՞նչ ասես կամ սրանցից ի՞նչ պահանջես:  

Իսկ իրենց մտավորական համարողներին եւ այս շոուն եւ այս վարչախմբին այս կամ այն կերպ աջացողների նկատմամբ վերաբերմունքն այլ պետք է լինի: Հիմա միայն ասեմ՝ դուք մասնակիցն եք մեր տղերքի սպանության, Սյունիքի ճանապարհներն ու դիրքերը թշնամուն հանձնելուն, Շուշիի կործանմանը: Դուք պատասխան եք տալու, հատ-հատ, եւ չկարծեք, թե հանրությունը լսելու է ձեր արդարացումները, թե բա երեխա էինք պահում...

Իսկ այսօր, համերգից ժամեր անց արձանագրենք, որ երկրում ավելացավ անբարոյականության մթնոլորտը, թշնամին սկսեց ավելի շատ ծիծաղել մեզ վրա, աշխարհն՝ ավելի չհարգել մեզ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Եւ չնայած այս ամենին, քաղաքական գործընթացները մի հետաքրքիր օրինաչափություն ունեն, նրանք չեն ենթարկվում որեւէ մեկի ծրագրերին եւ ցանկություններին, գալիս են եւ հզոր ալիքի նման մաքրում դաշտը կեղտից եւ անբարոյականությունից:

Գեղամ Նազարյան