ԱԺ-ի շենքում դեռեւս որեւէ ռումբ չի հայտնաբերվել. սենյակ առ սենյակ ստուգում են. ԱԻՆ
ՀՀ Ազգային ժողովի շենքում դեռեւս որևէ ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«Հետախուզական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են», - ասաց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին:
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովի շենքը սենյակ առ սենյակ ստուգում են ԱԻՆ-ի սակրավորներն ու ոստիկանություն կինոլոգները՝ շների օգնությամբ: Դեռեւս կասկածելի որեւէ բան չի հայտնաբերվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները