Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության թիկունքում
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը Sputnik Արմենիայի "Հակահարված" հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք հնարավոր պայմանագրի թեմային, ՀՀ իշխանությունների գործելակերպին և ընդդիմության հակազդող քայլերին։
Իշխանությունն ամեն գնով պահելը հեռանկար չունի։ Բոլոր ոլորտներում ձախողումներն այնքան խորն են, որ պայթյուն է լինելու։
Ընդդիմությունը, քաղաքական ուժերը պետք է կարողանան ակումուլացնել հասարակական դժգոհությունները և խորհրդարանում ընդդիմության գործունեությունը զուգակցել հասարակության ներսում ակտիվ պետական մտածելակերպ դրսևորող շրջանակների գործելակերպի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության, նույնիսկ իր քաղաքական մեծամասնություն հանդիսացող թիմի թիկունքում, ընդ որում` բանակցում է այն հարցերի շուրջ, որի իրավունքը չունի։ Գործող իշխանությունը փորձելու է տարբեր ուժային կենտրոնների միջև խաղեր տալ, ինչն ամենաաններելի երևույթն է»,– նշեց պատգամավորը։
Վարդանյանի կարծիքով` արտաքին ու ներքին քաղաքականության համար նախևառաջ պատասխանատու է օրվա իշխանությունը։ Պատգամավորի գնահատմամբ` թեև ընդդիմությունը թերություններից զերծ չէ, բայց այն, ինչ մեկուկես ամիս կատարվում է Ազգային ժողովում, ապացուցում է, որ ընդդիմությունն առավելագույն չափով բացահայտում է իշխանության սնանկությունը, ամեն վայրկյան սուտ խոսելը։
Ընդդիմության խնդիրն է բացահայտել և հասարակությանը ցույց տալ, ապացուցել, որ գործող իշխանությունն ապիկար է և չի կարողանալու որևէ բան անել, սակայն դրան, ըստ նրա, պետք է գումարվի արտախորհրդարանական ազգային, պետական ուժերի համախմբումը, որի ուղղությամբ ևս աշխատանք տարվում է։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև