Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Սպորտ

Տարոն Ոսկանյանը եւ Կամո Հովհաննիսյանն ամեն ինչ արեցին, որ Ռումինիան հաղթի

Ոմանք կարծում են, որ եթե ֆուտբոլիստները գնդակին հարվածում են հիմնականում ոտքով, ապա ֆուտբոլը մտքի, խելքի խաղ չէ: Իրականում ֆուտբոլում հաղթում են նրանք, ովքեր այս խաղին վերաբերվում են որպես մտքի խաղի: Ցավոք, ֆուտբոլիստներ կան, որոնք այդպես էլ չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ութերորդ տուրում E խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Բուխարեստում մրցեց Ռումինիայի հավաքականի հետ: մեծ հաշվով երկու հավաքականներն էլ գործնականում կորցրել էին երկրորդ տեղի համար պայքարելու հնարավորությունը եւ պետք է ազատված լինեին ավելորդ կաշկանդվածությունից:

Առաջին խաղակեսը Հայաստանի հավաքականը ոչնչով չզիջեց ռումիններին: Ավելին, Հայաստանի հավաքականն ուներ գոլ խփելու երկու, իսկ ռումինները մեկ հնարավորություն:

Պատկերը փոխվեց երկրորդ խաղակեսում: Նախ արդեն դեղին քարտ ունեցող Տարոն Ոսկանյանը մրցակցի հարվածի ճանապարհը փակեց ձեռքով, ստացավ երկրորդ դեղինը, հեռացվեց դաշտից, մրցակցին նվիրեց 11 մետրոնոց հարված:

Բարեբախտաբար դարպասապահ Գրիգոր մելիքսեթյանը ետ մղեց հարվածը: Անկեղծ լինենք, ռումինները շատ վատ տպավորություն թողեցին ամբողջ խաղում եւ եթե չլիներ այս կարմիր քարտը եւ Մխիթարյանն էլ անակնկալ չպասիվանար, ապա մեր հավաքականը կարող էր եւ հաղթել:

Ռումինիայի հավաքականը չէր էլ հաղթի, եթե խաղավերջում խաղի տեմպը չգցեր Կամո Հովհաննիսյանը, որը որոշեց ծանր վնասվածք ձեւացնել: Խաղը մի պահ ընդհատվեց: Նա ռումիններին շունչ քաշելու, իսկ մեր ֆուտբոլիստներին զգոնությունը կորցնելու հնարավորություն տվեց: Ավելին, մրցավարին թույլ տվեց ավելացնել հինգ րոպե: Հենց այդ ավելացված րոպեին էլ ռումինները գրավեցին Մելիքսեթյանի դարպասը՝ ջուրը գցելով նրա ամբողջ չարչարանքը:

Այս պատմությունն այն մասին էր, որ եթե ֆուտբոլ չես խաղում խելքով, ապա անպայման պարտվում ես: ցավոք Տարոն Ոսկանյանը եւ Կամո Հովհաննիսյանը ֆուտբոլին այդպես էլ լուրջ չվերաբերվեցին, բայց նրանց համառորեն հրավիրում են հավաքական: Օզբիլիսի նման տաղանդավոր ֆուտբոլիստը նստած մնաց պահեստայինների նստարանին, իսկ Կամո Հովհաննիսյանը խաղավերջում շանս պարգեւեց ռումիններին:

Մեր խմբում կայացավ եւս երկու խաղ: Դանիան 4:0 հաշվով հաղթեց Լեհաստանին, իսկ Չեռնոգորիան 3:0 հաշվով՝ Ղազախստանին:

Անդրադառնանք Հ1-ի մեկնաբաններին: Այնպիսի տպավորություն էր, կարծես նրանք ոչ թե հայ, այլ առնվազն մոլդովայից լինեին: Նրանք անհամբեր սպասում էին, թե Անդոնեն երբ է գոլ խփելու կամ Մելիքսեթյանը երբ է սխալվելու: Սա էլ մի առանձին տխուր պատմություն է:

Սամվել Պետրոսյան

Top-News.am